Viva Hayastan. Բրազիլիայում կառնավալի մի հատվածը նվիրված է եղել Հայաստանին

2019 թվականի մարտի 2-ին Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մեկնարկեց ավանդական կառնավալը, որի ընթացքում «Rosas de Ouro» (Ոսկե վարդեր) սամբայի դպրոցի ելույթի թեման Հայաստանն ու հայ ժողովրդի հազարամյա պատմություններ էր: Շքերթը կոչվել է «Viva Hayastan»:

«Viva Hayastan» շքերթը բաղկացած է եղել հինգ թեմայից:

  1. Շոուի մեկնարկը եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ելույթը, որին հաջորդել է հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հսկայական կռունկը՝ զարդարված հայկական դրոշի գույներով:
  2. «Դրախտն Արարատի հովիտներում» բաժնում բեմադրվել են Ադամի և Եվայի, Նոյան տապանի աստվածաշնչյան պատմությունները:
  3. «Հայկական հերոսներ» բաժնում բեմադրվել են Տիգրան Մեծի և հայ մարտիկների քանդակները:
  4. «Քրիստոնեություն» բաժնում ներկայացվել է Հայաստանի կրոնի պատմությունը:
  5. «Մայր Հայաստան» բաժնում ներկայացվել է հայկական մշակութը:

Կառնավալին մասնակցել է նաև պոլսահայ երգչուհի Սիբիլը:

Հատված շքեղ կառնավալից կարող եք տեսնել այստեղ.

 

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով