Վիկտորիա Բեքհեմի աշնանային կերպարները

Վիկտորիա Բեքհեմը իսկական նորաձևության թագուհի է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել այժմյան նորաձևությունը: Այս տարի բրիտանացի դիզայները, երգչուհին և 4 երեխաների մայրը տոնեց իր սեփական բրենդի 10 ամյակը, ցույց տալով, որ Victoria Beckham  անվանմամբ կայսրությունում ազդարարվում է նոր փուլ:

Վիկտորիա Բեքհեմի կերպարը անմիջականորեն կապված է բրենդի հետ, քանի որ տարիների ընթացքում նրա հավաքածուները փոփոխվել են նրա ճաշակով, իսկ գրեթե բոլոր նորությունները նա ցուցադրում է հենց ինքը:

Ներկայացնում ենք Վիկտորիայի ամենավառ աշնանային կերպարները, որոնք կատարելապես համապատասխանում են տարվա սառը եղանակին, նորաձև են և տարբերվող:

Օրինակ, նորաձևության թագուհին կարող է համադրել բեժ կոստյումը և վարդագույն սվիտրը կամ մուգ կապույտ վերնաշապիկը և մոխրագույն կոստյումը:

Բեքհեմը համադրում է բեժ կոստյումը և կապույտ տոպը, սև քաշմիրե վերարկուն և սպիտակ կեդերը:

Հազվադեպ կտեսնենք նման համադրություն. տաք սվիտր, երկարաճիտ կոշիկներ և թափանցիկ շրջազգեստ: Սակայն Վիկտորիան այնպես է այն կրում, որ կարելի է պարզապես հիանալ:

Հաստ սվիտրները և տաք են, և գեղեցիկ, պարզապես պետք է դրանք ճիշտ կրել:

Դե իսկ կարմիր, դասական տաբատները պարզապես չգիտեն ինչ բան է եղանակը…

Հետևենք նորաձևությանը և լինենք ինքնատիպ…. 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով