Վիկտորիա Բեկհեմը կիսվում է մի շարք գաղտնիքներով

2018 թվականի ապրիլի 17-ին գեղեցկուհի և մշտապես խնամված Վիկտորիա Բեկհեմը նշեց իր 44 ամյակը:

Վիկտորիան ունի 5 խորհուրդներ, որոնք կօգնեն բոլոր կանանց գեղեցիկ տեսք ունենալ:

Խորհուրդ N1 – ԼՍԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ
«Անհրաժեշտ է լսեր Ձեր ներքին ձայնին: Եթե այսօր դուք ինքներդ ձեզ դուր եք գալիս, ուրեմն ձեր տեսքը 100% է: Ամենակարևորը ինքնավստահությունն է»:
Խորհուրդ N2 – Գումարը ճիշտ ծախսեք
«Եթե ձեր բյուջեն սահմանափակ է, ապա այն ներդրեք դասականի մեջ: Դասականը հավերժ է: Անգամ շատ տղամարդ-մոդելներ են այս կերպ վարվում»:
Խորհուրդ N3- Մի շտապեք գնումներ կատարելիս
«Մի գնեք շա՜տ նորաձև իրեր: Ինչ վերաբերվում է աքսեսուարներին, ընտրեք ձեզ համար պայուսակ և ակնոց, և կրեք հաճույքով: Դա ավելի լավ է, քան հետո զղչալ անիմաստ ծախսված գումարի համար»:
Խորհուրդ N4 – Ունեցեք սեփական ճաշակ
«Շատերը մտածում են, որ կարելի է գեղեցիկ հագնվել միայն այն ժամանակ, երբ եղանակը տաք է և շողում է արևը: Սակայն անգամ ցուրտ եղանակին կարելի է գեղեցիկ տեսք ունենալ: Գաղտնիքը գեղեցիկ երկարաճիտ կոշիկների, վառ վերարկուի և ճիշտ ընտրված ձեռնոցների մեջ է»:
Խորհուրդ N5 – Միայն այն, ինչ ձեզ սազում է
«Ցանկացած կին պետք է ունենա բարձր կրունկներով կոշիկներ: Տեսողական դրանք ոչ միայն ոտքերը դարձնում են ավելի երկար, այլ նաև մարզված: Հագուստի դեպքում ուշադրություն դարձրեք սևին, սպիտակին և մոխրագույնին: Դրանք սազում են շատերին: Եթե կա գույն, որը ձեզ չի սազում, բայց այն համարվում է թրենդ, մոռացեք նրա մասին: Քանի որ, միայն այն հանգամանքը, որ այդ գույնը թրենդ է, ձեզ չի գեղեցկացնի»:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով