Vanilla Organic

Բնական գեղեցկություն, օրգանական կոսմետիկա․..

Սիրով ներկայացնում ենք հայկական, բնական Vanilla Organic-ի տեսականին:

Սրճային սկրաբ, աննկարագրելի նուրբ և փափուկ մաշկ ունենալու համար:

 

Բնական հիմք դիմահարդարման համար Vanilla Primer Oil, որը նախատեսված է իդեալական դիմահարդարման համար:

 

Մազերի սնուցող սփրեյ

Կոնդիցիոները խոնավեցնում է մազերը, հաղորդում փայլ, փափկեցնում, պաշտպանում է արտաքին ազդեցությունից…

Պարունակում է պրոկերատին:  Այն պետք է ցողել մաքուր մազերին հարդարելուց առաջ…

 

Դեմքի դիմակ “Marshmallow”
Սնուցով դիմակ ավոկադոյի, կոկոսի և նշի յուղերով։

Սնուցում, փափկեցնում և հաղորդում է մաշկին էլաստիկություն, առողջ և խնամված տեսք։

 

Լոսիոն, որը նախատեսված է ակնեի և ակնեից առաջացած հետքեր անցկացման համար, վերացնում է նաև բորբոքվածությունը, սպիտակեցնում է մաշկը և հաղորդում է առոջ տեսք:

 

Դեմքի կրեմ “Ծիրան և Նուշ”
Ապահովում է ամենօրյա սնուցում և խոնավեցում, որն այնքան անհրաժեշտ է մեր մաշկին։ Կրեմի տեքստուրան օգնում է բոլոր կոմպոնենտներին ներթափանցել մաշկի խորին շերտերը, որի շնորհիվ արագանում է արյան շրջանառությունը և բջիջների վերականգնման գործընթացը։

Ծիրանի յուղը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են մաշկի ծերացման պրոցեսը։ Նպաստում է մաշկի սնուցմանը, փափկեցմանը և խոնավեցմանը, կանխարգելելով մաշկի չորացումը և թեփոտվածությունը։ Խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը, ինչի շնորհիվ պահպանվում է մաշկի էլաստիկությունը: Երիտասարդեցնող ազդեցություն է ունենում մաշկի համար, օգնում է հարթեցնել առկա մանր կնճիռները։
Նշի յուղը նախատեսված է մաշկի մերսման, փափկեցման, սնուցման, խոնավեցման, մաքրման համար։ Համապատասխանում է ցանկացած մաշկին։

 

Գլխամաշկի փիլինգ: 
Այն խորքից մաքրում է գլխամաշկը, ամրեցնում է և խթանում է մազերի աճը, կանգնեցնում է մազաթափության պրոցեսը, անցկացնում յուղոտվածությունը և թեփի առկայությունը։
Նշենք, որ փիլինգի օգտագործումից հետո բոլոր դիմակները գործում են ավելի էֆեկտիվ, իսկ բոլոր սնուցող նութերը ներթափանցում է գլխամաշկի խորքը:

Լոգանքի գել

Vanilla-ի լոգանքի գելերը բազմազան երանգներով, հաճելի բույրերով և փափուկ տեքստուրայով, ստեղծված են քո մարմնի նուրբ խնամքի համար։

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով