“Սեդրակ Մամուլյան” խոհարարական ստուդիա

“Սեդրակ Մամուլյան” խոհարարական ստուդիայի և “Ռոեջերս պրոֆեսիոնալ” ընկերությունների համատեղ ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ մարտի 12-ին Ավան, Աճառյան 3/5 հասցեում։

Միջոցառմանը հրավիրված էին Կրթության և գիտության նախարարության, մասնագիական կրթության համակարգի, միջազգային կարզակերպությունների ներկայացուցիչներ։

Նշենք, որ “Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիան” հիմնադրվել է 2012 թվականին “Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման” Հկ նախագահ Սեդրակ Մամուլյանի նախաձեռնությամբ։

«Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիան սիրով հրավիրում է մասնակցելու դասընթացների։
Ծրագրում կսովորեք՝

  • Սննդակարգ
  • Սննդամթերքի նախնական մշակում
  • Սննդամթերքի ճանաչելիություն
  • Սննդամթերքի ջերմային մշակման եղանակներ
  • Կերակրատեսակների պատրաստում, ձևավորում և մատուցում
  • Ազգային խոհանոցի պատմություն, զարգացման փուլեր և այլն։

Ստուդիայում հիմնական ուսուցանվող մասնագիտական առարկաներն են.

  1. Ազգային խոհանոցի ծագումնաբանություն
  2. Նախուտեստների պատրաստում և տեխնոլոգիական գործընթացների վերահսկում
  3. Ապուրների և թանձրուկների պատրաստում
  4. Թռչնամսից կերակրատեսակների պատրաստում
  5. Ձկից կերակրատեսակների պատրաստում
  6. Խոզի, հորթի, գառան մսից և մսամթերքից կերակրատեսակների պատրաստում
  7. Աղանդեր (Մթերքի ձևավորում, ֆուրշետի նախահիմքեր )

Օժանդակ առարկաներ

  1. Սպասարկում և իմիջ
  2. Մթերային ապրանքների ապրանքագիտություն
  3. Հանրային սննդի օբյեկտների խոհանոցային գույքի շահագործում, աշխատանքային ռեժիմի վերահսկում և տեղաբաշխում
  4. Արտադրանքների ստացում և տեխնոլոգիական վերահսկում
  5. Սանիտարա-հիգիենա
  6. Բաղադրատոմսերի, կերակրացանկերի կազմում և հաշվարկում
  7. Ընդհանուր խոհարարական հիմունքներ

 

 

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով