Քրիստինե Պեպելյանի որդին 40 օրական է

Հիշեցնենք, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը դեկտեմբերի 12-ին որդի է ունեցել, և նրան անվանել Արեգ:

Օրեր առաջ փոքրիկ Արեգը, ըստ քրիստոնեական հատուկ կարգի, իր ծննդյան քառասուներորդ օրը ստացել է քահանայի օրհնությունը:

Երգչուհին իր ինստագրամյան էջում տեղադրել է նկարներ և մեկնաբանել.

«Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին: Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել… Միշտ ներել: Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում: Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու կյանք ես տվել ինձ»,-գրել է երգչուհին: Մեկնաբանությունում նա օգտագործել է  «Իմ Արեգ», «Երազանքներն իրականանում են» հեշթեգերը:

Սրտանց շնորհավորում ենք երջանիկ մայրիկին և փոքրիկին, մաղթում ենք անհոգ և խաղաղ մանկություն…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով