Փոքրիկ Անրիի՝ Մովսես Երեմյանի որդու առաջին լուսանկարը

Հուլիսի 17-ին, ժամը 1:11-ին, Միացյալ Նահանգներում լույս աշխարհ եկավ Մովսես Երեմյանի ու Աննա Սիմոնյանի առաջնեկը՝ Անրին:

Զույգը որոշել էր նորածնի լուսանկարները չհրապարակել:

Փոքրիկ Անրին արդեն դարձել է 6 ամսական, և երջանիկ ծնողները հրապարակել են նրա լուսանկարը:

Շնորհավորելով որդուն, Աննա Սիմոնյանը իր ինստագրամյան էջում գրել է. «Հրաշք Անրի, թող քո առաջ բացվեն բոլոր դռները, որ կարողանաս սիրել եւ վայելել այս կյանքը: Առողջ եղիր մարմնով ու հոգով, որովհետեւ մնացած ամեն բան քո ձեռքերում է: Թող հաջողությունը դառնա ստվերդ ու հետեւի քեզ ամենուր: Թող սերը առաջնորդի քեզ կյանքում, որ ձեռք բերես մնայուն արժեքներ: Ավելի հաճախ ժպտա, որ երկարի մեր կյանքը: Աստված քեզ հետ, տղաս»:

Մենք նույնպես շնորհավորում ենք հրաշք Անրիին, և մաղթում ենք նրան խաղաղ մանկություն…

 

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով