Պայուսակներ գարուն-ամառ 2018

Իսկ Դուք արդեն ընտրել ե՞ք Ձեր պայուսակը: Եկեք քննարկենք 2018 թվականի նորությունները: 

ԹԱՓԱՆՑԻԿ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ PVC-ից

2018 թվականի հիթերից են համարվում պայուսակները PVC-ից (անգույն, թափանցիկ պլաստմասսա): Դրանք դիտվում են որպես նորաձև և հասարակ աքսեսուար:  PVC-ից պայուսակներ ցուցադրում են Raf Simons, Jil Sander, Chanel, Prada և այլ նորաձևության տները:

Թափանցիկ պայուսակները կարող են լինել տարբեր նկարներով, գրվածքներով կամ բրենդների լոգոներով: Մի ամաչեք ցուցադրել պայուսակի պարունակությունը, դա համարվում է նորաձև:

 

 

 

ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ՑԱՆՑԻ ՏԵՍՔՈՎ

Այս պայուսակները չունեն որևէ ստանդարտներ, կարկասը պատրաստվում է հարմարության համար: Ամառային պայուսակի համար պարզապես հիանալի տարբերակ է:

  

ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԳՈՏԻԻ ՏԵՍՔՈՎ

Գոտի-պայուսակները այնքան հարմարավետ են, որ իրենց դիրքերը չեն զիջում արդեն մի քանի սեզոն:  Այն ոչ միայն համարվում է սպորտային պայուսակ, այլև համահունչ է casual, casual-smart, ՆորմԿոր ոճերին: Մի վախեցեք միարժամանակ օգտվել տարբեր ոճերից, հատկապես ամռանը:

.

ՄԻՆԻ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ

Մինի պայուսակը կարող է ունենալ երկար ուսագոտի, կարելի է կրել ինչես ձեռքում, այնպես էլ ուսից կախված: Եթե Ձեզ բավական է վերցնել հեռախոս և դրամապանակ, այս պայուսակները հենց Ձեզ համար են:

Հետաքրքիր է

Հավանել և տարածել

1 մեկնաբանություն “Պայուսակներ գարուն-ամառ 2018

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով