Օսկար 2019-ի լավագույն կերպարները

Փետրվարի 24-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցավ “ՕՍԿԱՐ 2019” մրցանակաբաշխությունը:  Այս միջոցառմանը հետևում են գրեթե բոլորը, իսկ աստղերը փորձում են փայլել կարմիր գորգի վրա: Ներկայացնում ենք ամենատպավորիչ տեսք ունեցող աստղերին:

ԻՐԻՆԱ ՇԵՅՔ

Գեղեցկուհին ուղերկցում էր իր ընկերոջը՝ Բրեդլի Կուպերին և նրա մորը: Զգեստը նա ընտրել էր էր Burberry-ի գարնանային հավաքածուից:


Ջենիֆեր Լոպես

 Երգչուհին կարմիր գորգի վրա միշտ հայտնվում է ցնցող տեսքով: Այս անգամ նա ընտրել էր զգեստ Tom Ford-ի հավաքածուից, որը կարծես ամբողջությամբ պատված էր հայելու հարյուրավոր կտորներով: 

Շարլիզ Թերոն

Շարլիզ Թերոբնը բոլորին զարմացրեց ոչ միայն գեղեցիկ զգեստով, այլ նաև մազերի նոր՝ մուգ շատեն գույնով: Նուրբ, երկնագույն զգեստը նա ընտրել էր Dior-ի հավաքածուից, որը զարդարել էր Bvlgari -ի գեղեցիկ վզնոցով:

Լեդի Գագա

Բոլորն էին անհամբեր սպասում Լեդի Գագայի հայտնվելուն: Երգչուհին և դերասանուհին վերջերս հաճախ է հայտնվում հայտնի բրենդների շքեղ և ցնցող հագուստներով, իսկ  “ՕՍԿԱՐ 2019” մրցանակաբաշխությանը նա ներկայացավ Alexander McQueen-ի սև զգեստով, կերպարին ավելացնելով սև ձեռնոցներ, դեղին մեծ ադամանդով վզնոց, որը կրել է նաև Օդրի Հեպբերնը:

Էշլի Գրեմ

Գեղեցիկ սև զգեստը Էշլի Գրեմը ընտրել էր Zac Posen բրենդից:

Գլեն Քլոուզ

Գլեն Քլոուզը մրցանակաբաշխությանը ներկայացավ Carolina Herrera-ի ոսկեգույն շքեղ զգեստով, համադրելով այն Cartier-ի ականջողերով:


Ջուլիա Ռոբերտս

Գեղեցկուհի Ջուլիա Ռոբերտսը կրում էր Elie Saab-ի վարդագույն զգեստը:

Հելեն Միրեն

Հելեն Միրենը փայլում էր նուրբ վարդագույն զգեստով, իսկ ականջողերը և վզնոցը ընտրել էր Harry Winston-ի հավաքածուից:

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով