Մեգան Մարկլը և արքայազն Հարրին ցույց են տվել իրենց նորածին երեխային

Ամբողջ աշխարհն էր սպասում այս պահին. և վերջապես, մայիսի 6-ին ծնվեց 34-ամյա արքայազն Հարիի և 37-ամյա Մեգան Մարկլի երեխան: Նա ծնվել է Լոնդոնի Պորտլենդ հոսպիտալում 3 կիլոգրամ 300 գրամ քաշով: Ըստ գահը ժառանգելու հերթականության տղան 7-րդն է:

Ըստ սովորույթի թագավորական տան անդամները իրենց ժառանգներին ցույց են տալիս ծննդատնից դուրս գրման պահին: Սակայն Մեգանը և Հարրին հայտարարել էին, որ այդ սովորությանը չեն հետևի, և երեխային ցույց են տվել 2 օր անց, մայիսի 8-ին:

Նորաթուխ մայրիկը լրագրողների ասել է տղայի անունը՝ Արչի Հարրիսոն Մաունտբատտեն-Վինդզոր: Ծնողները նաև նշեցին, որ երեխան շատ հանգիստ է, և նրանք իրենց ազատ ժամանակը ամբողջությամբ տրամադրում են փոքրիկի խնամքին:

Մեգանը անկեղծացել է ասելով, որ երեխա ունենալը իր նվիրական երազանքն էր, և շնորհակալություն է հայտնել բարի ու ջերմ մախթանքների համար: Արքայազն Հարրին պատմել է, որ այս երկու օրվա ընթացքում հասցրել է վայելել հայր լինելու երջանկությունը:

Առողջություն բոլոր բալիկներին…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով