Քեյթ Միդլթոնը երրորդ անգամ մայրացավ

Բրիտանիայի 35 ամյա արքայազն Ուիլիամը և 36 ամյա Քեյթ Միդլթոնը ապրիլի 23-ին, տեղական ժամանակով 11:01, երրորդ անգամ զգացին ծնող լիենլու բերկրանքը:

Քեյթին դիմավորում էին ամուսինը՝ արքայազն Ուիլիամը, 4 ամյա արքայազն Ջորջը և 3 ամյա արքայադուստ Շառլոտան: Նշենք որ Շառլոտայի 3 ամյակը լրանում է մայիսի 2-ին:

Քեյթ Միդլթոնը դուրս եկավ հոսպտալից գեղեցիկ կարմիր զգեստով և բարձրակրունկ կոշիկներով: Ավանդական լուսանկարահանումից հետո արքայական ընտանիքը ուղևորվեց դեպի տուն:

Շատերի ուշադրությունը գրավեց Քեյթի կերպարը, որը հիշեցնում էր արքայադուստր Դիանային, երբ նա դուրս էր գրվում Սբ. Մարիայի հիվանդանոցից նորածին արքայազն Հարիի հետ:

1984 թվականին Լեդի Դին կանգնած էր այս նույն տեղում, որտեղ այսօր արքայադուստր Քեյթը: Նա հագել էր կարմիր երկար վերարկու, սպիտակ վերնաշապիկ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով