ՔԵՅԹ ՄԻԴԼԹՈՆԸ ԵՎ ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼԻԱՄԸ ՄԿՐՏԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒՆ՝ ԼՈւԻԻՆ

2018թ-ի հուլիսի 9-ին, տեղի ունեցավ արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի երրորդ զավակի՝ արքայազն Լուիի մկրտությունը: Արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Սենթ Ջեյմսի պալատի մատուռում: Նշենք, որ արքայազն Լուին բրիտանական գահի ժառանգորդների թվում համարվում է 5-րդը՝ պապից, հորից, ավագ եղբորից ու քրոջից հետո:

Քեյթ Միդլթոնը հագել էր ձյունաճերմակ զգեստ, որի դիզայները Ալեքսանդր Մակկուինան է: Նա համարվում է դքսուհու սիրելի դիզայները, և նրա առաջարկած զգեստներով է Քեյթը ներկայացել նաև մյուս երեխաների մկրտություններին:

Մեգան Մարկլը նախընտրել էր հագնել Ռալֆ Լորենի խակ կանաչ զգեստը:

Ելիզավետա 2-րդ թագուհին և Էդինբուրգի հերցոգ Ֆիլիպը արարողությանը չեն մասնակցել: Ըստ բամբասանքների, 92-ամյա թագուհին հիվանդացել է, և ցանկանում է խնայել առողջությունը և առույգ ներկայանալ ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա այս ուրբաթ օրը:

Արքայական տան ավանդույթների համաձայն, արքայազն Լուիի մկրտությունը տեղի ունեցավ նրա ծնունդից 2 և կես ամիս հետո, սակայն ոչ թե առավոտյան, ինչպես որ ընդունված է, այլ բրիտանական ժամանակով 16:00-ին:

Հետաքրքիր փաստ.

երկար տարիներ բոլոր թագավորական նորածին երեխաներին մկրտում էին միևնույն հագուստով, որը կարվել էր 1841 թվականին Վիկտորիա թագուհու մեծ աղջկա համար: Համարվում է, որ այդ հագուստով կնքել են 62 նորածնի: Այն օգտագործվել է մինչև 2008 թվականը: Այդ ժամանակ որոշում էր ընդունվել փոխարինել այն նույնպիսի կրկնօրինակով, քանի որ նախկինը արդեն մաշվել էր: Արքայազն Ուիլիամի բոլոր երեխաները կնքվել են նոր հագուստով: 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով