Ինչ հագնել ամանորին

Ըստ ավանդույթի, Նոր տարվա գիշերը պետք է հագնել նոր շորեր, լինել խնամված և բարձր տրամադրությամբ: Հակառակ դեպքում, նոր տարվա խորհրդանիշը կարող է նեղանալ և ամբողջ 12 ամիս չօգնել և չսատարել:

Սպասվելիք 2019 թվականը խոզի, կամ վարազի տարի է: Այս կենդանին բարի է, սիրում է ընտանիքը, լավ ուտել և ուրախանալ: Խոզուկը ծախսում է զգուշությամբ և միշտ ուշադրություն է դարձնում մանրուքներին:

Ըստ չինական հորոսկոպի, խոզուկը նորաձևության հարցում շատ քմահաճ է, սիրում է տարբերվել և նորություններ, իսկ գույներից նախընտրում է դեղինը, ոսկեգույնը, բեժը, նարնջագույնը, շագնակագույնը, շոկոլադի և սուրճի երանգները…

Խոզուկին դուր են գալիս նաև ամառային, դաշտերի վառ գույները:

Ուշադրություն դարձրել եք այն փաստին, որ գումար խնայելու համար հաճախ օգտագործում են խոզուկի արտաքինը: Ըստ չինական ավանդության, եթե նոր տարվա գիշերը ուրախացնենք խոզուկին, նա ամբողջ տարին կօգնի ֆինանսական հարցերում: Խոզուկը սիրում է ճոխություն, գեղեցկություն, նորություն…

Խոզուկը սիրում է էլեգանտ զգեստներ, լայն, փքված կիսաշրջազգեստներ, բարդ դեկորներով բլուզներ, բաց գույնի լայն տաբատներ և այլն…

Համապատասխան հագուստ ընտրելուց հետո չի կարելի մոռանալ ակսեսուարների մասին: Խոզուկը սիրում և գնահատում է իդեալական խնամված արտաքինը: Չի կարելի նաև մոռանալ մի քանի ժամ հանգստանալու մասին, այդ դեպքում Ձեր տեքսը կլինի էլ ավելի թարմ և հաճելի:

Խոզուկը գերադասում է նուրբ աքսեսուարներ, սակայն սիրում է, երբ դրանք պատված են լինում փայլուն քարերով, իսկ զարդերից ավելի նախընտրում է ոսկեգույնը…

Նրան դուր են գալիս նաև համեստ սանրվածքներ՝ գեղեցիկ գլխազարդերով զարդարված: 

Դիմահարդարումը պետք է լինի համեստ, բայց ոչ տխուր: Աչքերի ստվերաներկը ցանկալի է լինի աչքերի գույնի, տոնային կրեմները չպետք է առանձնանան մաշկից և երևան, իսկ շրթներկը ցանկալի է լինի վառ գույնի, կամ պարունակի փայլիկներ:

Ամենակարևորը, անկախ նրանից, ինչպիսին կլինի մեր տեսքը ամանորի գիշերը, պետք է լինենք երջանիկ, ուրախ և բարձր տրամադրությամբ:

Մախթում ենք ուրախ տոներ և ուրախ Խոզուկի տարի…

 

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով