“ՀԱՅՐԻԿԻՍ”, նոր երգ, որը հուզել է բազմաթիվ սրտեր

Երգը մեկնարկել է մի քանի օր առաջ YouTube կայքում և հասցրել է սիրվել բազմաթիվ մարդկանց կողմից:

Երիտասարդ երգիչը՝ Կարոն, հորը ներկայացրել է որպես վեհության և բարության մարմնացում: Նրա համար հայրը տան սյունն է, և տան կայության առեղծվածը հենց նրա մեջ է. ՀԱՅՐԸ անվտանգության այն բարձր պատն է, որը պաշտպանում է ընտանիքը:

Երգիչը դատարկություն է զգում հոր մահից հետո, նույնիսկ ճանապարհ գնալուց միայնակ է ու դատարկ, քանի որ չի լսում հոր օրհնությունը:

Կարոն խորը կարոտով հիշելու և ապրելու է իր անգին և անփոխարինելի հայրիկով:

Նշենք, որ բացի երգի  կատարելուց, Կարոն նաև գրել է երաժշտությունը և բառերը: Երգի կայացմանը հովանավորել են Shoppingian.com, LadyBlog.am, eToms.info կայքերը, FastCash գրավատունը և Silvex արծաթյա և ոսկյա զարդերի սրահը:

LadyBlog-ը ողջունում և շնորհավորում է Կարոյին, մաղթում ենք մեծամեծ հաջողություններ և բազում հաղթանակներ:

Երգը կարող եք լսել՝ Garo-ի youtube-յան էջում 

 

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով