Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը մկրտել են որդուն

Հուլիսի 6-ին, տեղի ունեցավ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որդու՝ Արչիի մկրտությունը։ Նշենք, որ թագաժառանգները, այդ թվում փոքրիկ Արչի Հարիսոնը, ըստ ավանդույթի կնքվում են իրենց ծնունդից 2 ամիս հետո:

Հայտնի է, որ արարողությանը մասնակցել են միայն թագավորական ընտանիքի անդամները, մոտ հարազատները և ընկերները: Հրավիրված են եղել 25 հյուրեր: Ելիզաբեթ թագուհին իր ծոռի մկրտությանը չի մասնակցել:

Հարկ է նշել, որ թագավորական ընտանիքի զավակների մկրտությունը ավանդաբար անց է կացվում «փակ դռների հետևում»: Սակայն, վերջին ժամանակներում, լրագրողներին թույլ էին տալիս լուսանկարել թագավորական ընտանիքի անդամներին և հյուրերին ժամանման պահին: Այդպես է եղել նաև արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի զավակների մկրտության ժամանակ: Իսկ փոքրիկ Արչիի մրկտության ժամանակ մուտքը արգելված է եղել, չնայած որ նա ըստ թագավորության դիրքի զիջում է արքայազն Ջորջին, արքայադուստր Շառլոտին և արքայազն Լուիին: Արարողությունը լուսանկարել է լուսանկարիչ Քրիս Ալլերտոնը, որը լուսանկարահանել է նաև զույգի հարսանեկան արարողությունը:

Մկրտությանը լուսանկարները թագավորական զույգը հրապարակել է ինստագրամի պաշտոնական էջում:

 

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով