Գուրգեն Դաբաղյանի հարսանիքի առաջին կադրերը

Այսօր, հուլիսի 29-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել 31 ամյա Գուրգեն Դաբաղյանի և 19 ամյա Իննայի պսակադրության արարողությունը:

Նրանք հանդիպել են Ռուսաստանում՝ շրջագայություններից մեկի ժամանակ: Հարսանեկան արարողությանը հրավիրված է շուրջ 450 հյուրեր:

Զույգի նշանադրությունը տեղի է ունեցել 2018 թվականին:

«Նա այնտեղ ապրող հայ աղջիկ է, հայկական ընտանիք ունի: Համերգային շրջագայություններիցս մեկն առիթ հանդիսացավ, որ հանդիպենք»,-նշել է երգիչը:

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գ րել է. «Սիրելի հայրենակիցներ:
Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին: Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը:
Սիրում եմ քեզ իմ Իննա»:

Մեր թիմը Գուրգենին և Իննային մաղթում է բարի բախտ և անսպառ սեր …

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով