Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը

Սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անա­հիտի և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտի պսակադրության շքեղ արարողությունը։

Պսակադրությունը տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան խնջույքը՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում։

Խնջույքին մասնակցում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ինստագրամյան էջում դստրերի հետ լուսանկար է հրապարակել, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ և այլ պաշտոնյաներ: Հրավիրված են եղել մոտ 500 հյուրեր։

Առաջին կադրեր

Իսկ հարսանիքի հրավառության առթիվ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել. «Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները»,- հայտնում են Ոստիկանությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով