Բարմենների միջազգային օր

Փետրվարի 6-ը շատ երկրներում նշում են որպես բարմենների միջազգային օր:

Այդ օրը պատահաբար չի ընտրվել, փետրվարի 6-ին նշվում է քրիստոնեական առաքյալ Սուրբ Ամանդի (584—675թ.) օրը: Հնուց ի վեր նա հովանավորում է գինեգործներին, գարեջրագործներին, առևտրականներին, ինչպես նաև խոհարարներին և բարմեններին:

Ըստ որոշ աղբյուրների, բարմենի մասնագիտությունը առաջացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այստեղ մեծ խանութներում սկսեցին ալկոհոլային խմիչքները ներկայացնել առանձին հատվածներում, դրանց մոտ տեղադրելով սեղաններ և աթոռներ: Առաջին բարմեններն էին ալկոհոլ վաճառող աշխատակիցները, որոնք ներկայացնում և հյուրասիրում էին խմիչքները:

Առաջին պրոֆեսիոնալ բարմենը համարվել է Ջերրի Թոմասը: Նա 1862 թվականին գրեց և հրապարակեց ուղեցույց բարմենների համար՝ «Bartender’s Guide», որում նա ներկայացնում էր բազմաթիվ խմիչքների և կոկտեյլների բաղադրատոմսեր:

Բարմենը պետք է ունենա լավ հիշողություն, արագ կողմնորոշվելու ունակություն… Նա հիմնականում աշխատում է գիշերը, բարձր երաժշտության ներքո, և հիմնականում ոչ սթափ հաճախորդների հետ: Այդ իսկ պատճառով, բարմենի մասնագիտության մեջ կարելի է ասել պարտադիր է հոգեբանի մտածողությունը և հումորը:

Շնորհավոր Ձեր տոնը սիրելի բարմեններ…

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով