Armenia Expo 2018

Այսօր, սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ “Armenia EXPO 2018” խոշորագույն ցուցահանդեսի բացումը: Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 7-9-ը “Երևան Էքսպո” ցուցասրահում, Հ.Հակոբյան 3 հասցեում:

Ցուցահանդեսային ֆորումին մասնակցում ենք նաև մենք, “Մագնետ” ՍՊԸ-ն, իր ladyblog.am նախագծով:

Այստեղ մեր մրցույթների մասնակիցները ստանում են իրենց նվերները:

Այս տարի, 18-րդ ցուցահանդեսային ֆորումին մասնակցում են ավելի քան 200 ընկերություններ 10 երկրներից. Հայաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ռուսաստանի Դաշնություն, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա, Ուկրաինա, Գերմանիա:

Ցուցահանդեսի ընդհանուր մակերեսը կազմել է 2000 քմ:

Բարձր մակարդակով կազմակերպված “Armenia EXPO 2018” ցուցահանդեսում կարող եք տեսնել ընկերություններ և արտադրանք տարբեր ոլորտներից՝ սնունդ, խմիչք, շինարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տրասպորտ, տպագրություն, կահույք, ֆինանս, աուդիտ…

 

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով