Աննա Հակոբյանի ծննդյան օրվա անակնկալը

Փետրվարի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, նշեց իր ծննդյան տարեդարձը:  Այդ ժամանակ նա գտնվում էր Գերմանիայում՝ պաշտոնական այցի շրջանակներում:

Նշենք, որ Աննա Վաչիկի Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին:

Տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ է մատուցել նրան…

Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է.

“Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա😊

Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով: 🇦🇲❤️ “

 

Մենք նույնպես շնորհավորում ենք Աննա Հակոբյանին, մաղթում ենք ամենայն բարիք և անսահման ուժ ու եռանդ….

 

Մեկնաբանել

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով