• 29 հունվար, 2023
     Նեյրոգրաֆիկայի ստեղծման պատմությունը

    Նեյրոգրաֆիկայի ստեղծման պատմությունը

    Նեյրոգրաֆիկան բացահայտել է հոգեբանության դոկտեր, պրոֆեսոր Պավել Միխայլովիչ Պիսկարևը, 2014 թվականի ապրիլի 29-ին, օդում, թռիչքի ժամանակ։ 

    Նեյրոգրաֆիկան անգիտակցականի լեզուն է, երիտասարդ, հզոր և բավականին տարածված մեթոդ հոգեբանության, արթ-թերապիայի մեջ: Այն թույլ է տալիս արտահայտել մարդկանց հուզական վիճակը, ձևավորել նոր, ցանկալի իրականություն, զարգացնում է ստեղծագործական մտածողութունը:

    Նեյրոգրաֆիկա, Neyrografika, Нейрографика

    5 տարիների ընթացքում (2014-2019) աշխարհի 32 երկրներում անցկացվել է ավելի քան 600 վարպետության դասեր։ Ավելի քան 450 հրահանգիչներ վերապատրաստվել են Նեյրոգրաֆիկ մեթոդով, սկսել է կիրառվել ավելի քան 50 երկրներում․․․

    Գրաֆիկական պատկերները թղթի վրա փոխանցելով, նեյրոգրաֆիկան թույլ է տալիս մարդու երևակայությանը մոդելավորել նոր, ցանկալի իրականություն, սահմանել առաջադրանքներ սեփական անձի առաջխաղացման համար։

    Նեյրոգրաֆիկան նվազեցնում է ներքին լարվածությունը, ագրեսիայի, գրգռվածության, վրդովմունքի, մեղքի մակարդակը։ Այն թույլ է տալիս չափազանց ճշգրիտ կառավարել մարդու հոգեկան վիճակը, կառուցել ապագայի ցանկալի մոդելներ հաղորդակցության, նպատակների ձեռքբերման, ժամանակի կառավարման համար:

    Նեյրոգրաֆիկա, Neyrografika, НейрографикаՆեյրոգրաֆիկայի կարևոր առավելություններն են.

    • հոգեկան վիճակը բալանսավորումը
    • հոգեկան ինքնակարգավորման և ներդաշնակեցության բնական մեխանիզմների ակտիվացումը
    • ինտուիցիայի զարգացումը
    • անհատապես և խմբի հետ աշխատելու ունակության զարգացումը
    • դրական փոփոխությունների գործընթացի կառավարումը․․․ 

      Նեյրոգրաֆիկա, Neyrografika, Нейрографика

    Նեյրոգրաֆիկան ունի գործողությունների խստորեն սահմանված ալգորիթմներ, որոնք ապահովում են մեթոդի արդյունավետությունը՝ ցանկալի արդյունքով:

    Նեյրոգրաֆիկայի հիմնական «գործիքը» նեյրոգծերն են, որոնք արվում են ալիքաձև, առանց սուր եզրերի։ Նեյրոգծերը անհրաժեշտ են ֆիգուրները մեկը մեկին միացնելու, կամ մեկ միասնական ֆիգուր ստեղծելու համար։ Այս գործողությունները ուղեղում ձևավոևում են նոր նյարդային կապեր։ 

    Հիմնականում օգտագործվող նշաններն ու դրանց նշանակությունը․

    • շրջաններ - արև, ամբողջություն, անվտանգություն, հարմոնիա, միավորում
    • քառակուսիներ - հուսալիություն, վստահություն, ուժ, կազմակերպվածություն
    • եռանկյուններ - նպատակասլացություն, ակտիվություն, ագրեսիա, բարձրունք, նաև կոնֆլիկտ, խնդիր, լարվածություն.․․

    Սակայն նեյրոգրաֆիկայում, ցանկացած ֆիգուր, գույն ու գիծ մարդը հասկանում և ընկալում է յուրովի, և յուրաքանչյուրի համար այն ունի յուրովի նշանակություն և ազդեցություն։ 

     



    Մեկնաբանել