• 06 փետրվար, 2023
     Մեդիտացիա իմունիտետը ամրացնելու համար

    Մեդիտացիա իմունիտետը ամրացնելու համար

    Նյութի հեղինակն է Սամադհի Յոգա Ստուդիայի համահիմնադիր, յոգայի ուսուցչուհի Անի Նալբանդյանը

    Մեդիտացիաների հետ կապված հարցեր շատ եմ ստանում։ Այսօր կկիսվեմ շատ հեշտ ու արդյունավետ տեխնիկայով։ Նվիրեք ՁԵզ մեկ ամիս ժամանակ ու հետևեք փոփոխություններին, որոնք կգան ամենօրյա պարտաճանաչ պրակտիկայի արդյունքում։

    Մեդիտացիաները դրական ազդեցություն ունեն ոչ միայն մտքի և հոգու վրա, այլ նաև մարմնի։ Մեդիտացիաների ժամանակ ամենակարևորը կենտրոնացումն է «այստեղ և հիմա»-ի վրա։ Իսկ այդ պահից դուրս ինչ խնդիրներ կան, ինչ անհանգստություններ, թողեք Ձեր պրակտիկայից դուրս։

    Դուք դեռ ժամանակ կունենաք վերադառնալու չպատասխանած նամակներին, բաց թողնված զանգերին ու չփռած լվացքին։

    Օգտագործեք այս պարզ մեդիտացիան, ազատություն տվեք Ձեր ներքին պոտենցիալին Ձեզ բժշկելու համար։ Մեդիտացիան կարող եք կատարել երեկոյան քնելուց առաջ և առավոտյան արթնանալուց անմիջապես հետո։ Կարող եք կատարել նաև օրվա ընթացքում, եթե ցավեր կամ անհանգստություններ ունեք։ Արդյունքում կհաղթահարեք սթրեսները, կբարելավվի քունը, կլավանա սիրտ-անոթային համակարգը, կամրանա իմունիտետը։

    • Պառկեք մեջքի վրա և նրբորեն փակեք աչքերը։ Կենտրոնացումը սահեցրեք մարմնի տարբեր մասերով։ Սկսեք Ձեր ոտնաթաթերից, բարձրացեք վերև՝ ոտքեր, որովայն, կրծքավանդակ, ձեռքեր, դեմք և վերջապես գլուխ։ Փորձեք միաձուլվել կենսական էներգիայի հետ, որը անցնում է Ձեր մարմնի յուրաքանչյու բջիջով, զգացեք այն։
    • Պատկերացրեք ինչպես է կենսական էներգիան կրկնակի անգամ անցնում Ձեր մարմնով, ինչպես ալիք, հիմա էլ գլխից մինչև ոտքերի ծայր։
    • Փորձեք Ձեր ներսում պահել Ձեր մարմնի ամբողջական լինելու զգացողությունը։ Զգացեք ինչպես է այն կենսական էներգիա ճառագում։ Դարձեք ինքնաբուժվող գիտակցություն։
    • Ամբողջ ընթացքում չմոռանաք շնչել հանգիստ, դանդաղ ու խորը։

    Նամաստե 

    Աուրան և նրա երանգները

    Աուրան և նրա երանգները

    Նախորդը

    Կպչուն մտքեր.… Տիբեթական առակ

    Կպչուն մտքեր.… Տիբեթական առակ

    Հաջորդը

    Մեկնաբանել