• 28 սեպտեմբեր, 2022
     Կպչուն մտքեր.… Տիբեթական առակ

    Կպչուն մտքեր.… Տիբեթական առակ

    Տիբեթական հայտնի առակ կա.

    Երկար տարիներ Ուսուցչի մոտ մի մարդ էր ծառայում։ Բայց նրա ծառայությունը անշահախնդիր չէր, դրա մեջ հետաքրքրվածություն կար։ Նա ուզում էր բացահայտել Ուսուցչի գաղտնիքը։ Լսել էր, որ Ուսուցիչը գիտի հրաշքներ գործել։ Այս գաղտնի ցանկությունով լցված էր մարդը ծառայում ուսուցչին։ Վերջինս էլ զգում էր, որ նրա ծառայությունը անկեղծ չէ։

    Եվ մի օր Ուսուցիչը հարցրեց․

    -Ավելի լավ կլիներ, որ դու ասեիր, թե ինչ կա քո մտքրին։ Ես տեսնում եմ, որ քո ծառայության մեջ ինչ-որ գաղտնի նպատակ կա։ Դու սիրուց դրդված չէ, որ ինձ օգնում ես։ Այնպես, որ ասա, թե ինչ ես ուզում։

    Մարդը, ով երկար տարիներ սպասում էր այս հնարավորությանը, ասաց․

    -Ես ուզում եմ, որ դու ինձ ասես հրաշքներ գործելու քո գաղտնիքը։

    -Ինչո՞ւ էիր այդքան երկար սպասում։ Կարող էիր հենց առաջին օրն էլ հարցնել։ Ես չեմ սիրում, որ շահամոլությունն է մարդիկանց իմ կողքին պահում։ Որպես կանոն այդպիսի մարդիկ ժլատ են, և ժլատությունը նրանց տգեղացնում է։

    Ուսուցիչը վերցրեց թղթի կտոր, վրան մանտրա գրեց, մեկնեց մարդուն ու ասաց․

    -Վերցրու այս փոքրիկ մանտրան քեզ հետ և կրկնիր 5 անգամ, ընդամենը 5 անգամ։ Միայն հիշիր, մինչև կրկնելը գնա տուն, լոգանք ընդունի, փակիր սենյակի դուռը, հանգիստ նստի ու կրկնիր մանտրան։ Բայց կարևոր է, որ մանտրան կրկնելու ժամանակ չմտածես կապիկների մասին։

    Մարդը բորբոքվեց․

    -Ինչո՞ւ պիտի մտածեմ կապիկների մասին։ Ի՞նչ հիմարություններ եք ասում։ Ես երբեմ չեմ մտածել կապիկների մասին։

    -Դու ավելի լավ կիմանաս,- ասաց Ուսուցիչը,- բայց իմ պարտքն էր քեզ զգուշացնելը։

    Մարդը այնքան էր շտապում տիրապետել գաղտնիքին, որ նույնիսկ շնորհակալություն չհայտնեց Ուսուցչին։ Այդպիսին են ժլատ մարդիկ, նրան չգիտեն ինչ ասել է շնորհակալ լինել։
    Մարդը շտապում էր տուն, բայց արդեն ճանապարհին զգաց, որ մի բան այն չէ։ Նա սկսել էր մտածել կապիկների մասին։ Դեռ տուն էլ չէր հասել, բայց նրա մտքում անընդհատ պտտվում էիննկապիկների տարբեր պատկերներ։ Տուն հասնելուց հետո նա լողացավ, բաց կապիկների պատկերաները քչանալու փոխարեն, ավելի շատացան։ Մարդը նստեց մանտրան կրկնելու, բայց տպավորություն էր, որ ամբողջ սենյակը լի է կապիկներով և իր համար տեղ չկա։ Մարդը նորից լողացավ, նորից նստեց մանտրան կրկնելու։ Ամբողջ գիշեր այս շղթան շարունակվեց, բայց կապիկների պատկերները մի վայրկյան չլքեցին մարդուն։

    Առավոտյան մարդը եկավ Ուսուցչի մոտ և խնդրեց․
    -Հետ վերցրու մանտրան։ Ես ոչ մի հրաշք էլ չեմ ուզում։ Օգնիր, որ ազատվեմ այս կապիկներից։

    Նույնիսկ մեկ միքտը կարող է Ձեզ համար կպչուն լինել։ Իսկ եթե Դուք ուզում եք նրանից ազատվել, այն ավելի անկառավարելի կարող է դառնալ։

    Այստեղ պետք է հասկանալ, ով է գլխավորը՝ Դուք թե Ձեր Միտքը։

    Պատրաստ ե՞ք ինքներդ փորձել կրկնել մանտրան։ Բայց հիշեք, որ չպետք է թողնեք կապիկներին հայտնվել։

    Նյութի հեղինակ՝  Անի Նալբանդյանը

    Մեդիտացիա իմունիտետը ամրացնելու համար

    Մեդիտացիա իմունիտետը ամրացնելու համար

    Նախորդը

    Գիտակցի՛ր շունչդ ․․․

    Գիտակցի՛ր շունչդ ․․․

    Հաջորդը

    Մեկնաբանել