• 16 հունիս, 2021
    Փոփ-իթ, սիմփլ-դիմփլ անտիսթրես խաղալիքների օգտակար և վնասակար կողմերը

    Փոփ-իթ, սիմփլ-դիմփլ անտիսթրես խաղալիքների օգտակար և վնասակար կողմերը

    Փոփ-իթը (pop-it) անգերեն բառ է, որը  նշանակում է "պայթեցրու դա"։ Այն սիլիկոնե խաղալիք է, որը ունի գմբեթիկներ, որոնք սեղմելով, յուրօրինակ ձայն արձակելով իջնում են ներքև, և կարող սեղմվել հակառակ կողմից։ Այս տարբերակով սեղմումները կարող են լինել անվերջ․․․

    Փոփ-իթները լինում են տաբեր գույների և ձևերի․ շրջանաձև, սրտաձև, քառակուսի, կենդանիների ֆորմաներով և այլն։  

    Սիմփլ-դիմփլը նման է փոփ-իթին, պարզապես ավելի փոքր է, սակայն գմբեթիկները կարող են լինել տարբեր չափերի։ Դրանց քանակը սովորաբար լինում է 2-5։

    Փոփ-իթ խաղալիքների անվան հեղինակային իրավունքը պատկանում է Fat Brain Toys ընկերությանը։ 

     

    Օգտակար և վնասակար կողմերը

    Այս խաղալիքները հանգստացնում են նյարդերը, այդ իսկ պատճառով նրանց այլ կերպ կոչում են անտիսթրես-խաղալիքներ։ Գմբեթիկների հերթական սեղմումները օգնում են փոքր տարիքի երեխաներին կենտրոնացնել ուշադրությունը և զարգացնել մոտորիկան։

    Սակայն երբ երեխաները տարվում են այս խաղալքներով, սկսում են պարբերաբար, անկանոն սեղմել գմբեթիկները, կարող է առաջանալ կախվածություն։ Խաղալիքի բացակայության դեպքում նրանք կարող են անկանոն խաղալ մազերի հետ, սեղմել սեփական մատները, մարմնի այլ մասրը, կռծել եղունգները և այլն։ 

    Բայց այս երևույթը շատ քիչ է հանդիպում։ Պարզապես ծնողները պետք է չկորցնեն զգոնությունը։ 

     

     

     

     

    Մեկնաբանել

    Հետաքրքիր է նաև

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: