• 27 նոյեմբեր, 2022
     Խոսքեր, որոնք պետք է ասել երեխաներին

    Խոսքեր, որոնք պետք է ասել երեխաներին

    Խոսքեր, որոնք պետք է ասել երեխաներին պարբերաբար, ամեն օր, ու ամենակարևորը՝ անկեղծ․․․

    1. Ես քեզ սիրում եմ 
    2. Ես քեզ լսում եմ
    3. Ես հպարտանում եմ քեզնով
    4. Դու շատ կարևոր ես իմ համար
    5. Ես քո հետ եմ, ինչ էլ լինի, ինչ էլ անես
    6. Դու կարող ես դա անել
    7. Ներիր ինձ
    8. Մի վախեցիր լինել այնպիսի, ինչպիսին կաս
    9. Ուրախ եմ, որ հենց քո մայրին/հայրիկն եմ
    10. Ես քեզ հասկանում եմ
    11. Ես քեզ հավատում եմ
    12. Դու շատ խելացի ես, ապրես
    13. Դու շատ անվախ ես, միարժամանակ զգույշ, ապրես
    14. Իմ համար կարևոր է, ինչ տեսք ունես, ինչ տեսք ունի քո սենյակը
    15. Մենք ԹԻՄ ենք, մենք միասին են, ու մենք կարող ենք
    16. Ես սիրում եմ, երբ դու ժպտում ես, հապա ժպտա
    17. Շնորհակալ եմ, որ դու արեցիր․․․․ (նշել այդ օրվա արած լավ արարքները)
    18. Ես սիրում եմ իմանալ քո հաղթանակների մասին
    19. Քո հետ ավելի ուրախ է
    20. Կարոտել եմ քեզ
    21. Դու միշտ կարող ես ինձ ճիշտն ասել, եթե անգամ սխալ ես, կամ վախենում ես։ Ես միշտ քո հետ եմ
    22. Եթե անգամ ես շատ եմ բարկանում քո արարքների վրա, միևնույն է, ես քեզ շա՜տ եմ սիրում
    23. Ես երբեք չեմ բարկանա քո սխալների վրա։ Մենք կարող ենք միասին գտնել լուծումներ ու սովորել, որպիսի հետագայում քիչ սխալվենք
    24. Սխալները մեր ուսուցիչներն են 
    25. Սխալը հասկանալը, ուղղելը հաղթանակ է
    26. Մի վախեցիր սխալվելուց, վախեցիր սխալներդ կրկնելուց
    27. Դժվարությունները մարդուն հղկելու համար են, կարևորը դրանք ճիշտ գնահատելն ու հաղթահարելն է
    28. Ցանկացած դժվարություն փորձություն է, որը դու կարող ես հաղթել
    29. Եթե չես գտնում լուծում, ես քո հետ եմ / մենք քո հետ ենք
    30. Միասին ուժեղ ենք, միասին կարող ենք, հիշիր․․․

    Ու եթե անգամ այդ երեխան 30 տարեկան է ))

    Հրաշքներ՝ Անի, Նարե, Եվա

     

    5 միջոց, ինչպես երեխային օգնել սովորել

    5 միջոց, ինչպես երեխային օգնել սովորել

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: