booked.net
  • 25 նոյեմբեր, 2020
    Հղիության 10-րդ շաբաթը

    Հղիության 10-րդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել ելակի հատիկի :)
    Քաշը՝ 5 գրամ
    Հասակը՝ 3-4 սմ
     
    Հղիության 10-րդ շաբաթում տեղի է ունենում պտղի ոսկորների ամրացում։  Հիմա բալիկին առանձնապես պետք է կալցի, որը բալիկը վերցնում է մայրիկի օրգանիզմից։
    Արդեն ընկերքը ձևավորվել է և պաշտպանում է բալիկին արտաքին ազդեցություններից:
    Տասերորդ շաբաթվա ընթացքում փոքրիկին կարող ենք նմանացնել ելակի հատիկի: Նա արդեն ունի 3-4սմ հասակ և կշռում է մոտավորապես 5 գրամ: Կարող ենք տեսնել նրա աչուկները, չնայած դրանք դեռ փակ են:  Նա կարող է կուլ տալ, հետևաբար մարսողական համակարգը արդեն ձևավորվել է:
    Փոքրիկի սիրտը բաբախում է 160-170 զարկ մեկ րոպեում:
    Պետք է նշենք, որ բալիկը արդեն զգում է մայրիկի տրամադրությունը և արձագանքում է դրան շարժումներով: Փորձեք չբարկանալ մանրուքների պատճառով, շրջապատեք Ձեզ դրական էմոցիաներով. եղեք ընկերների և հարազատների շրջանում, լսեք լավ երաժշտություն, դիտեք լավ ֆիլմեր, հաճախեք թատրոն...

    Ինչ է զգում մայրիկը

    Արդեն կարող եք նկատել մեծացող փորիկը: Կարող եք նկատել մազեր փորի, դեմքի և կրծքի շրջանում, դա պրոգեստերոն հորմոնի ակտիվ աշխատանքի հետևանք է: Այն կանցնի ծննդաբերությունից մի քանի ամիս հետո, երբ հորմոնների աշխատանքը կկարգավորվի: Չնայած բալիկի փոքր չափերին, մայրիկի օրգանիզմի վրա օր օրի ավելանում է ծանրաբեռնվածությունը.
    • Փոքր կոնքի արյունատար անոթները սկսում են լայնանալ, որի արդյունքում մյուս օրգանները ունենում են թթվածնի պակաս, որը արտահայտվում է գլխապտույտներով և թուլությամբ: Ավելի շատ արտահայտվում է այն կանանց մոտ, որոնք ունեն հեմոգլոբինի պակաս:
    • Տոքսիկոզը դեռ անհանգստացնում է մայրիկին, այն կանցնի միայն 12 շաբաթում:
    • Հորմոնային դիսբալանսը բերում է լարվածության, լացկանության, տրամադրության անկումներին:
    • 10-րդ շաբաթից սկսվում է ավելանալ հաճախամիզությունը, որը Ձեզ հետ կլինի հղիության ամբողջ ընթացքում: Սակայն զգույշ եղեք, եթե միզելու ժամանակ ցավ զգաք, կամ տեսնեք արյուն, անհապաղ դիմեք բժշկի: Դա բորբոքման նշաններ են:
    • Հորմոնների փոփոխման հետևանքով կարող եք ունենալ խնդիրներ քնի հետ: Կարևոր է, որ մայրիկի լինի հոգեպես հանգիստ: Փորձեք քնել կողքի վրա, դա հղիության ժամանակ լավագույն տարբերակն է:

    Խորհուրդներ

    Հնարավոր է մայրիկը ունենա գլխացավեր: Այս ախտանիշով տառապում են  ապագա մայրիկների 15%-ը: Պետք չէ խմել դեղորայք, կարող եք գլխին դնել սառը կամ տաք թրջոցներ, որը պետք է փոխել յուրաքանչուր 30 րոպե հետո: Եթե այս միջոցները չեն օգնում, խորհրդակցեք բժշկի հետ:

    bannerH1

    Հղիության երրորդ շաբաթը Կարդալ Նախորդը

    Հղիության երրորդ շաբաթը

    Հղիության 11 շաբաթը Կարդալ հաջորդը

    Հղիության 11 շաբաթը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: