booked.net
  • 25 սեպտեմբեր, 2020

    Via Mina cosmetics հրաշք, բնական կոսմետիկայի հիմնադիրը Արմինեն է, ով 8 տարի սովորել և ավարտել է Պետական բժշկական համալսարանը։

    Առաջին սկրաբը ստեղծել է 2015 թվականի փետրվարին, որից հետո սկսել է ստեղծել յուղեր, դիմակներ, օճառներ․․․

    Այժմ Via Mina cosmetics բրենդում կա 60-ից ավել հաստատագրված և տեստավորված ապրանքատեսակ։

    Ներկայացնում ենք Via Mina cosmetics հրաշք տեսականին․

    Կոկոսի յուղ․ Այն կարող եք օգտագործել մաշկի և մազերի խնամքի մի շարք պարագաների փոխարեն, ինչպես նաև չենթարկվող վարսերն ուղղելու համար՝ հատուկ քսուքի փոխարեն, այն կարող եք օգտագործել նաև վարսերի խորը մաքրում իրականացնելու համար:։ 

     Բազային խնամք հղիների համար․ 

    Հղիության ընթացքում մաշկը պետք է ստաբիլ խնամել,որպեսզի խուսափենք ստրիաներից, ցելյուլիտից, թոշնած և չորացած մաշկից։
    Մեզ անհրաժեշտ են այս 3 պարզ քայլերը.
    1. Մշտապես մաշկի մաքրում նուրբ գելով,որը չի պարունակում ագրեսիվ կոմպոնենտներ և ունի հարուստ յուղային կազմ:
    2.Շաբաթական 2 անգամ մաշկի պիլլինգ յուղային սկրաբներով.
    3.Մաշկի սնուցում և խոնավեցում հատուկ հղիների համար նախատեսված յուղային միկսով:
    Պարզ և անչափ կարևոր քայլեր են։

    Տերմալ դիմակ փաթաթումների համար
    Պղպեղ -Շոկոլադ, Ցելյուլիտի և ավելորդ քաշի դեմ
    Օգտագործման եղանակը.
    Դիմակին ավելացնում ենք տաք մաքուր ջուր,որպեսզի ստացվի մածուկանման զանգված:Դիմակը տարածում ենք միայն պրոբլեմատիկ հատվածներին ( ազդրեր,հետույք,որովայն,կոնքեր): Փաթաթում ենք պոլիէթիլենային փաթեթով : Խորհուրդ է տրվում փաթեթի վրայից տաք հագուստ կրել,որպեսզի ուժեղացնենք տաքացնղ էֆֆեկտը: Թողնել10-20 րոպե և լավ լվանալ սառը ջրով:
    Ուշադրություն. Դիմակը քսելուց 5-7 րոպե անց մաշկը տաքանում և կարմրում է,որը անցնում է 30 րոպե անց:

     

     EYE Oil - ԿՈՊԵՐԻ ԵՒ ԱՉՔԵՐԻ ՇՈՒՐՋ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՅՈՒՂԱՅԻՆ ՄԻՔՍ
    Տվյալ յուղային միքսը պարունակում է անմիջապես Մարոկկոից մեզ հասած ԱՐԳԱՆԻ ՅՈՒՂ, որը.
    1.փափկեցնում,
    2.սնուցում,
    3.խոնավեցնում է մաշկը,
    4.վերականգնում է էլաստիկությունը,
    5.նվազեցնում է այտուցվածությունը
    6.վերացնում է սև շրջանակները,
    7. կանխում է նոր կնճիռների առաջացումը և նվազեցնում է արդեն առկա կնճիռների քանակը և արտահայտվածությունը:
    Օգտագործման եղանակը.
    Տարածել մաքուր մաշկին մի քանի կաթիլ և նուրբ մատի բարձիկներով մերսել մինչև ներծծվելը:

     

    Մարմնի կարագ` ՄԱԿԱԴԱՄԻԱ ԿՈԿՈՍ

    Մարմնի բաթեր կրեմ
    Արոմատիկ կարագը չոր, կոպիտ և զգայուն մաշկի համար է: Բնական բաղադրիչները վերականգնում, խոնավեցնում և սնուցում են մաշկը, պահպանելով մաշկի երիտասարդությունը, դարձնում են մաշկը փափուկ, հարթ և առաձգական:
    Շնորհիվ յուղերի ճիշտ համադրության կարագը բուժում կոշտուկները, ճաքերն ու վնասվածքները: Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար:
    Արդյունքը զգալի է առաջին իսկ օգտագործումից:
    Թողնում է հաճելի և նուրբ բույր:
    Բաղադրություն. ջուր, երիցուկի էքստրակտ, մանգոյի էքստրակտ, կամելիայի յուղ, մանգոյի յուղ, արգանի յուղ, ,մակադամիայի յուղ, կոկոսի յուղ, արմավի յուղ, շի ծառի յուղ, նշի կորիզի յուղ, ավոկադոյի յուղ, պոլովաքս, գլիցերին, պրոպիլեն գլիկոլ, հոտավորիչ:

     

    ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ ՕՃԱՌՆԵՐ

     

    Via Mina - Բնական, որակյալ, ՊԱՏՐԱՍՏՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    bannerH1

    Երբ երևակայությունը սահման չունի՝ MP WOOD Կարդալ Նախորդը

    Երբ երևակայությունը սահման չունի՝ MP WOOD

    Կրծքազարդեր Dayana HandMade Կարդալ հաջորդը

    Կրծքազարդեր Dayana HandMade

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: