• 16 հունիս, 2021
    ՇԱՄՇԻԿ նորաձևության տուն

    ՇԱՄՇԻԿ նորաձևության տուն

    ՇԱՄՇԻԿ նորաձևության տունը առաջարկում է առօրյա և տոնական հագուստ կարված ազգային հագուստի ավանդույթներով:


    - Ինչո՞ւ Շամշիկ
    - Երկար մտորեցինք թե ի՞նչ անուն տանք նորաձևության տանը, դա պիտի լիներ մեր երկարատև և մանրակրկիտ աշխատանքի սիմվոլը:
    Շամշիկին նախորդել էին շատ անուններ, բայց, ոնց էլ պտտվում էինք գալիս էինք շամշիկ անվանը: Երևի դա պատահական չէր. Շամշիկը Վասպուրականի տարազի համալիրները լրացնող, չարխափան նշանակությամբ, աղավնաձև զարդաշարք է:
    Մեծ ու փոքր աղավնիները ծլվլոց ունեն, ու հենց այդ ձայնն է, որ պաշտպանել է կնոջը չարքից:
    Ընտրությունը սրտագոչ էր: Հուսա՛նք դուք էլ եք հավանում:

    Ներկայացնում ենք «Շուշի» հավաքածուն, Shushi collection, որը պարզապես հիացմունքի է արժանի․

    ՇԱՄՇԻԿ նորաձևությանը տունը ներկայացնում է ազգային տարազներ․․․

    Ի՞նչ կլիներ եթե վասպուրականցին հարս տաներ սյունեցու։ Ներկայացված հավաքածուն երկու տարբեր ազգագրական շրջանների տարազի համալիրների ոճավորումն է:

    Վասպուրականի տղամարդու ոճավորված վերնաշապիկ, և տաբատ: Սյունիք-Արցախի կանացի ոճավորված տարազ (գույնները խիստ բնորոշ), համադրված Վասպուրականի կրծկալի (սրտանոց) և զարդերի հետ:

    Հարսիկի հագուստը կարված է Սյունիք-Արցախի տարազի ավանդույթներով, իսկ փեսայինը` ոճավորված տարազ:

     

    Shamshik նորաձևության տուն

    shamshikfh@gmail.com
    (+374 93) 740973
    Հանրապետության 67

    Mariann Gray Օրգանական կոսմետիկա

    Mariann Gray Օրգանական կոսմետիկա

    Նախորդը

    Մեկնաբանել