• 18 օգոստոս, 2022
     Ալոե Լաբը ներկայացնում է ալոեի հիմքով կոսմետիկ միջոցների նոր շարք

    Ալոե Լաբը ներկայացնում է ալոեի հիմքով կոսմետիկ միջոցների նոր շարք

    Մոտ երեք հազար տարի բժշկության մեջ օգտագործվող այս հրաշք դեղաբույսի մշակման մեկնարկը Հայաստանում տրվել է 2013-ին:

    Այժմ Հայաստանում ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ և մշակմամբ զբաղվող 1-ին և միակ տնտեսությունը, հայ սպառողին է ներկայացնում, աշխարհում ամենաօգտակարը համարվող և դեղարտադրության մեջ լայն կիրառում ունեցող, հարյուրամյա ծառատիպ ալոե դեղաբույսերից ստացված իր արտադրանքները՝ ալոեի 100%-անոց քամվածք, յուղ և հասուն տերևներ: "Ալոե Լաբ" ընկերությունը ներկայացնում է մի շարք կոսմետիկ միջոցներ ալոեի հիմքի վրա, որոնցից մի քանսը ներկայացնում ենք ստորև:

    • ԱԼՈԵԻ ՏՈՆԱՅԻՆ ԿՐԵՄԸ (կամ գելը)՝ #EAC սերտիֆիկացում անցած, ունի միջին ծածկողականություն՝ թեթև բանաձևով, որը թույլ է տալիս մաշկը շնչել նույնիսկ այն օգտագործելուց: Այն խոնավացնում է մաշկը, համաչափորեն փակում անհավասարությունները՝ տալով նուրբ և առողջ փայլ Այն կատարում է նաև վերականգնող, մաշկը պաշտպանող և սնուցող գործառույթ: Պատրաստված է ալոե հյութից (10%): Ներկայացված է ? երանգով: հագեցած է ռոմանտիկ բույրով։

    • Մազերի դիմակ: Հալվեի հյութի հիմքով մազերի դիմակի շնորհիվ մազերը կլինեն փայլուն, ամուր տեսք և կունենան միանգամայն առողջ տեսք:

    • Հալվեի հյութով ձեռքերի և մարմնի կրեմը: Այն պաշտպանում է մաշկը արտաքին վնասակար գործոններից։

    • Հալվեի յուղն անհրաժեշտ է տարածել մաքուր մաշկին մերսման շարժումներով առավոտյան և երեկոյան: Այն հրաշալի միջոց է չոր մաշկի համար։

    • Հալվեի հյութով նրբաքսուկը հրաշալի տարբերակ է պիգմենտների և բծերի վերացման համար:

    • Հալվեի հյութով աչքերի շրջանակները խոնավեցնող շիճուկ: Այս հիանալի շիճուկը  վերացնում է կոսմետիկայից առաջացած չորությունը, հարթեցնում կնճիռները :

    • Ալոեի հիմքով օճառ: Շնորհիվ ճիշտ ընտրված բաղադրամասերի՝ օճառը չի չորացնում մաշկը, ազատում է բշտիկներից և դանդաղեցնում է մաշկի ծերացման գործընթացը:  Պարունակում է B, E, C վիտամիններ: Հարմար է յուրաքանչյուր տեսակի մաշկի համար: 

    Նշենք, որ ալոեն օժտված է հակաբորբոքային հատկությամբ: Օգտվենք բնական, հայկական միջոցներից մեր առողջության և գեղեցկության ամրապնդման համար:.  

    Երբ երևակայությունը սահման չունի՝ MP WOOD

    Երբ երևակայությունը սահման չունի՝ MP WOOD

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: