booked.net
  • 24 հոկտեմբեր, 2020
    Քրիստինե Պեպելյանի որդին 40 օրական է

    Քրիստինե Պեպելյանի որդին 40 օրական է

    Հիշեցնենք, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը դեկտեմբերի 12-ին որդի է ունեցել, և նրան անվանել Արեգ: Օրեր առաջ փոքրիկ Արեգը, ըստ քրիստոնեական հատուկ կարգի, իր ծննդյան քառասուներորդ օրը ստացել է քահանայի օրհնությունը: Երգչուհին իր ինստագրամյան էջում տեղադրել է նկարներ և մեկնաբանել. «Ընդամենը 40 օր է, որ կաս իմ կյանքում, բայց ինձ փոխել ես հիմնովին: Սովորեցրել ես ավելի շատ սիրել, ավելի շնորհակալ ապրել, ավելի գնահատել ու ներել... Միշտ ներել: Սովորեցրել ես ուրախանալ ակնթարթով, երջանկություն գտնել ամեն վայրկյանի մեջ: Քեզ գրկում եմ ու համոզվում: Ոչ թե ես եմ քեզ կյանք տվել, այլ դու կյանք ես տվել ինձ»,-գրել է երգչուհին: Մեկնաբանությունում նա օգտագործել է  «Իմ Արեգ», «Երազանքներն իրականանում են» հեշթեգերը: Սրտանց շնորհավորում ենք երջանիկ մայրիկին և փոքրիկին, մաղթում ենք անհոգ և խաղաղ մանկություն...

    bannerH1

    Մեգան Մարկլի դիետան Կարդալ Նախորդը

    Մեգան Մարկլի դիետան

    Աննա Հակոբյանի ծննդյան օրվա անակնկալը Կարդալ հաջորդը

    Աննա Հակոբյանի ծննդյան օրվա անակնկալը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: