• 24 հուլիս, 2021
     Տնական պիցցա տավարի կամ խոզի աղացած մսով

    Տնական պիցցա տավարի կամ խոզի աղացած մսով

    Բաղադրչներ

    Խմոր

    1. Ձու - 1 հատ
    2. Մածուն - 5 ճաշի գդալ
    3. Սոդա - 0,5 թեյի գդալ
    4. Ձեթ - 2 ճաշի գդալ
    5. Ցորենի ամբողջահատիկ ալյուր, այնքան, որպիսի ստացվի պինդ խմոր

    Միջուկ

    1. Կաթնաշոռ - 50 գրամ
    2. Տավարի կամ խոզի աղացած միս - 200 գրամ
    3. Քերած պանիր - 100 գրամ
    4. Աղ, կարմիր և սև աղացած պղպեղ ըստ ճաշակի
    5. Կանաչի ըստ ճաշակի 

    Պատրաստման եղանակը

    Խմորի համար խառնում ենք բոլոր բաղադրիչները։ Ստացվում է պինդ խնոր։

    Սննդային թղթի վրա բացում ենք խմորը, վրան հավասարաչափ տարածում ենք կաթնաշոռը, աղացած միսը, համեմում ենք աղով, կարմիր և սև աղացած պղպեղով։ Վրան լցնում ենք քերած պանիր։ Ըստ ցանկության կարող ենք նաև մանր կտրտած կանաչի ավելացնել։

    Եփում ենք 180C աստիճան տաքացված ջեռոցում մոտ 20 րոպե։

    Բարի ախորժակ։ 

     

     Հեղինակ՝ Վարդ Վարդազարյան

     

    Տնական պեչենի

    Տնական պեչենի

    Նախորդը

    Խուրմայով, կտավատի ալյուրով, կակաոյի փոշիով պեչենի

    Խուրմայով, կտավատի ալյուրով, կակաոյի փոշիով պեչենի

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: