• 27 նոյեմբեր, 2022
     Ռուլետ ջեմով, տնական

    Ռուլետ ջեմով, տնական

    Բաղադրիչներ

    1. Հավկիթ - 3 հատ
    2. Շաքարավազ - 0.5 բաժակ
    3. Սոդա - 0,5 թեյի գդալ
    4. Մածուն կամ կեֆիր - 1 բաժակ
    5. Քացախ - 1 թեյի գդալ
    6. Ալյուր - 1 բաժակ
    7. Ձիթայուղ - 2 ճաշի գդալ
    8. Ջեմ - ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Հավկիթները լավ հարում ենք, փոքր բաժիններով ավելացնում ենք շաքարավազը:

    Ապա փոքր բաժիններով, խառնելով ավելացնում ենք մածունը։

    Սոդայի վրա լցնում ենք քացախ, խառնում ենք և ավելացնում ենք խմորին:

    Ավելացնում ենք ալյուրը: Ստացվում է թույլ խմոր:

    Ջեռոցի թավայի վրա դնում ենք սննդային պերգամենտ, վրան մի փոքր բուսայուղ ենք քսում: Խմորը բարակ շերտով լցնում ենք թավայի մեջ և եփում 180C տաքացված ջեռուցում 7-10 րոպե:

    Ռուլետ ջեմով, Rulet jemov, Армянская кухня, рулетԽմորը հանելուց հետո, դեռևս տաք վիճակում, վրան գծեր ենք անում, որպիսի միջուկը ներծծվի նաև խմորի մեջ։

    Ռուլետ ջեմով, Rulet jemov, Армянская кухня, рулетԽմորի վրա քսում ենք ջեմ ըստ մեր ճաշակի, ոչ շատ հաստ շերտով։ 

    Ռուլետ ջեմով, Rulet jemov, Армянская кухня, рулетԽմորը պետք է արագ փաթաթել քանի տաք է, որպիսի ճաքեր չառաջանան։

    Փաթաթելուց հետո ռուլետը ծածկում ենք խոնավ սրբիչով և թողնում ենք սենյակում 1 ժամ, որ ամբողջությամբ հովանա։ 

    Կտրտում ենք և մատուցում անչափ համեղ ու հալվող ռուլետը։

    Ռուլետ ջեմով, Rulet jemov, Армянская кухня, рулетԲարի ախորժակ։

    Խուրմայով, կտավատի ալյուրով, կակաոյի փոշիով պեչենի

    Խուրմայով, կտավատի ալյուրով, կակաոյի փոշիով պեչենի

    Նախորդը

    Մեկնաբանել