booked.net
  • 20 հոկտեմբեր, 2020

    Բաղադրիչներ

    1. Հավկիթ - 2 հատ
    2. Ալյուր - 3 ճաշի գդալ
    3. Կարագ - 200 գրամ
    4. Շաքարավազ - 200 գրամ
    5. Վանիլին
    6. Փխրեցուցիչ - 1 թեյի գդալ
    7. Ջեմ - 500 գրամ 

    Պատրաստման եղանակը

     Մինչև պատրաստել սկսելը նախորոք կարագը մի քանի ժամ թողնում ենք սենյակում, որպիսի փափկի: Կամ կարող ենք փափկեցնել միկրոալիքային վառարանում:

    Փափուկ կարագի վրա լցնում ենք շաքարավազը և վանիլինը: Լավ խառնում ենք: 

    Ավելացնում ենք հավկիթները և նորից լավ խառնում ենք:

    Խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, փոքր բաժիններով լցնում ենք խմորի վրա:

    Պետք է ստացվի փափուկ, մատներին չկպչող խմոր:

    Խմորը բաժանում ենք երկու՝ մեծ և փոքր մասերի:

    Փոքր խմորը տեղափոխում ենք սառցախցիկ, իսկ մեծով պատում ենք ջեռոցի ձևամանի հատակը և պատերը, ինչպես նկարում: Մեջ հավասարաչափ լցնում ենք ջեմը:

    Երբ փոքր խմորը լավ սառչում է, քերում և լցնում ենք ջեմի վրա:

     Միացնում ենք ջեռոցը 180 աստիճան, թխում ենք պիրոգը 35-40 րոպե:

    Բարի ախորժակ...

    bannerH1

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ Կարդալ Նախորդը

    Թխվածքաբլիթով, բանանով տորթ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: