booked.net
  • 29 նոյեմբեր, 2020
    Սմբուկի մարինադ

    Սմբուկի մարինադ

    Բաղադրիչներ

    1. Սմբուկ - 5-6 հատ, միջին չափի

    Մարինադի համար

    1. Քացախ 6% - 100 մլ
    2. Ջուր - 2 բաժակ
    3. Մեխակ - 4-6 հատ
    4. Դափնու տերև - 5 հատ
    5. Հատիկավոր սև պղպեղ - 10 հատ
    6. Աղ - 1,5 ճաշի գդալ
    7. Շաքարավազ կամ մեղր - 3 ճաշի գդալ
    8. Սխտոր - 10 պճեղ
    9. Ձիթայուղ

    Պատրաստման եղանակը

    Սմբուկը լվանում ենք, հեռացնում ենք կեղևը։

    Բարակ կտրտում ենք, աղ ենք անում, թողնում ենք 15-20 րոպե, որպիսի ջուրը դուրս գա, ապա տապակում ենք ձիթայուղի մեջ։

    Պատրաստենք մարինադը

    Մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար, եռացնում ենք և թողնում ենք հովանա։

    Սխտորը ճզմում ենք առանձին ամանի մեջ։

    Սմբուկի կտորները թաթախում ենք մարինադի մեջ, հանում ենք, սխտորով պատում ենք յուրաքանչյուր սմբուկ և տեղափոխում ենք խորը կաթսայի մեջ։

    Վերջում սմբուկների վրա նորից լցում ենք մարինադի ջուրը, պահում ենք սառնարանում 3-5 օր։

    Բարի ախորժակ...

    bannerH1

    Վարդի թերթիկներով մուրաբա

    Վարդի թերթիկներով մուրաբա

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: