booked.net
  • 22 հունվար, 2021
    Մեղրով տորթ, դասական

    Մեղրով տորթ, դասական

    Բաղադրիչներ 

    Խմորի համար

    1. Շաքարավազ- 150 գրամ
    2. Հավկիթ - 2 հատ
    3. Մեղր - 3 ճաշի գդալ
    4. Կարագ - 150 գրամ
    5. Ալյուր - 500 գրամ (+/-) 
    6. Սոդա - 2 թեյի գդալ

    Կրեմի համար

    1. Կաթ - 500մլ
    2. Կարագ - 200 գրամ
    3. Շաքարավազ - 500 գրամ
    4. Ալյուր - 3 ճաշի գդալ
    5. Հավկիթ - 2 հատ
    6. Վանիլին

    Պատրաստման եղանակը

    Խորը կաթսայի մեջ խառնում ենք ձուն և շաքարավազը։ Պարբերաբար խառնելով ավելացնում ենք մեղր, կարագ և կաթսան դնում ենք թույլ կրակին։ 

    Երբ խառնուրդը տաքանա, ավելացնում ենք սոդան, շարունակում ենք խառնել։ Սոդան ռեակցիայի մեջ է մտնում տաք մեղրի հետ և խմորը սկսում է փրփրել և բարձրանալ։ Այդ ժամանակ հանում ենք կաթսան կրակից, թողնում ենք մի քիչ հովանա։

    Ոչ մի դեպքում խմորը չենք եռացնում, որովհետև հավկիթները կարող են եփել։

    Տաք խառնուրդի վրա փոքր բաժիններով ավելացնում ենք անլյուրը, որպիսի ստացվի պինդ խմոր։ Սակայն պետք չէ շատ ալյուր ավելացնել, քանի որ սառելուց հետո խմորը ավելի է պնդանում։

    Խմորը թողնում ենք հանգստանա 1-2 ժամ, բաժանում ենք անհրաժեշտ քանակի գնդիկների, գրտնակով տալիս ենք համապատասխան (կլոր, քառակուսի․․․) ձև և եփում ենք ջեռոցում 5 րոպե, մինչև խմորը ստանա վարդագույն երանգ։

    Պատրաստենք կրեմը։

    Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, շաքարավազը, վանիլինը, հավկիթը, ալյուրը։ Լավ խառնում ենք։ 

    Կաթսան դնում ենք թույլ կրկակին, և անընդհատ խառնելով եռացնում ենք։ Երբ խառնուրդը սկսում է եռալ, կրակը իջացնում ենք ամենաթույլ մակարդակին, անընդհատ խառնելով եփում ենք այնքան, մինչև պնդանա։ 

    Երբ կրեմը պնդանում է, հանում ենք կրակից, թողնում ենք մի քիչ հովանա։ 

    Կրեմին ավելացնում ենք կարագը, հարիչով լավ հարում ենք և անուշահամ կրեմը պատրաստ է։

     

    Պատրաստենք տորթը

    Խմորի շուրաքանչյուր շերտի վրա լավ կրեմ ենք քսում, և դնում ենք իրար վրա։ Կարող ենք ըստ ճաշակի կրեմի հետ մանրացված պոպոկ խառնել։ 

    Զարդարել կարող ենք ավելացած խմորի փշուրներով, գլազուրով․․․

    Բարի ախորժակ

    Բլինչիկի խմոր կաթով և գազավորված հանքային ջրով

    Բլինչիկի խմոր կաթով և գազավորված հանքային ջրով

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: