• 29 հունվար, 2023
     Հեղինակային տորթ Արևիկ Աշուրյանից

    Հեղինակային տորթ Արևիկ Աշուրյանից

    Բաղադրիչներ

    • Ձու - 7 հատ
    • Շաքարավազ - 1,5բ
    • Մեղր - 3ճ/գ
    • Սոդա - 1թ/գ
    • Քացախ - 1ճ/գ
    • Կարագ - 100գ
    • Կակաո - 4-5 ճ/գ
    • Ալյուր - 2,5բ

    Կրեմ

    • Կարագ - 250գ
    • Եփած խտացրած կաթ - 1 տուփ
    • Վանիլին

    Գլազուր

    • Կակաո - 5ճ/գ
    • Շաքարավազ - 1 բաժակ
    • Ջուր - 1 բաժակ
    • Ձեթ - 1 թ/գ
    • Կոնյակ 1 ճ/գ

    Պատրաստման եղանակը

     Ձուն հարում ենք, ապա հերթով ավելացնում շաքարավազը, մեղրը, սոդան, քացախը, սենյակային ջերմաստիճանի, փափուկ կարագը, կակաոն և այլուրը։ 

    Խմորը բաժանում ենք 3 մասի, լցնում ջեռոցի սինիի մեջ և թխում 180° տաքացրած ջեռոցում։ Կարող ենք օգտագործել յուղաթուղթ, որպիսի հետո շերտերը ավելի հեշտ դուրս գան սինիից։

    Ստացվում են շատ նուրբ և փափուկ շերտեր, պետք է զգույշ լինենք, որպիսի չկոտրվեն։ 

    Պատարաստենք կրեմը․

    Սենյակային ջերմաստիճանի, փափուկ կարագը հարիչով լավ հարում ենք, քիչ-քիչ ավելավցնում ենք եփած խտացրած կաթը, վանիլինը, և լավ հարում ենք։

     

    Պատրաստենք գլազուրը․

    Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և եփում թույլ կրակի վրա, պարբերաբար խառնելով։ Երբ զանգվածը սկսում է պնդանալ, հանում ենք կրակից և թողնում հովանա։

     

    Առաջին շերտին կրեմ ենք քսում և գլազուրի շերտեր անում, ինչպես նկարում։ Վրան դնում ենք երկրորդ շերտը, քսում ենք կրեմ և գլազուրի շերտեր։ 

    Երրորդ շերտին կրեմ ենք քսում և գլազուրով՝ վերջնական ձևավորում։ 

    Ամանորյա տորթ Արևիկ ԱշուրյանիցԲարի ախորժակ

    Հեղինակ՝ Արևիկ Աշուրյան

    Գավառի գաթա

    Գավառի գաթա

    Նախորդը

    Մեկնաբանել