• 08 դեկտեմբեր, 2022
     Մայրաքաղաքային աղցան, դասական

    Մայրաքաղաքային աղցան, դասական

    Բաղադրիչներ

    1.  Կարտոֆիլ - 4 հատ
    2. Գազար - 2 հատ
    3. Բժշկական երշիկ - 500 գրամ
    4. Ձու - 5 հատ
    5. Թթու վարունգ - 4 հատ
    6. Կանաչ ոլոռ - 1 տուփ
    7. Մայոնեզ կամ թթվասեր
    8. Կանաչի, աղ ըստ ճաշակի

      Պատրաստման եղանակը

    Ձուն եփում ենք 7-10 րոպե:

    Լավ լվանում ենք կարտոֆիլը և գազարը, եփում ենք մոտավորապես  30 րոպե: Եփելու ժամանակ կարող ենք ավելացնել մի քիչ աղ:

    Թողնում ենք սառչի, կտրատում ենք հավասար քառակուսիներով:

    Երշիկը, թթու վարունգը, ձուն նույնպես կտրատում ենք քառակուսիներով:

    Բացում ենք կանաչ ոլոռի տարան, հեռացնում ենք ջուրը:

    Բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար: Ավելացնում ենք աղ, կանաչի, մայոնեզ կամ թթվասեր:

    Բարի ախորժակ

    ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ

    ՏԱՎԱՐԻ ՄՍՈՎ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ԵՎ ՊԱՆՐՈՎ ԱՂՑԱՆ

    Նախորդը

    Նռան հատիկնորվ ապարանջան

    Նռան հատիկնորվ ապարանջան

    Հաջորդը

    Մեկնաբանել