• 06 հոկտեմբեր, 2022
     Աղցան «Թռչնի բույն»

    Աղցան «Թռչնի բույն»

    Բաղադրիչներ

    1. Կարտոֆիլ - 5-6 հատ
    2. Հավի դոշ - 1 հատ
    3. Հավկիթ - 3-4 հատ
    4. Լորի ձու - 3-5 հատ (զարդարելու համար)
    5. Սոխ - 1 հատ
    6. Շաքարավազ - 1 թեյի գդալ
    7. Թթվասեր - 200 գրամ
    8. Աղ, քացախ, համեմունք ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Կտրատում ենք սոխը, վրան լցնում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, 2 ճաշի գդալ քացախ և եռման ջուր այնքան, որ սոխը ծածկվի:

    Մանր կտրատում ենք կարտոֆիլը, տապակում ենք:

    Խաշում ենք հավի դոշը, հավկիթները, մանրացնում ենք:

    Սոխը քամում ենք:

    Խառնում ենք բոլոր բաղադրիչները, ավելացնում ենք աղ, համեմունքներ, վերջում թթվասեր:

    Զարդարելու համար վրան կարող ենք դնել մի քանի լորի ձու:  

    Աղցան

    Բարի ախորժակ

    Աղցան երշիկով ու պանրով

    Աղցան երշիկով ու պանրով

    Նախորդը

    Աղցան տապակած կարտոֆիլով և սմբուկով

    Աղցան տապակած կարտոֆիլով և սմբուկով

    Հաջորդը

    Մեկնաբանել