• 27 նոյեմբեր, 2022
     Աղցան տապակած կարտոֆիլով և սմբուկով

    Աղցան տապակած կարտոֆիլով և սմբուկով

    Բաղադրիչներ

    1. Կարտոֆիլ - 5-6 հատ
    2. Սմբուկ - 1-2 հատ
    3. Սոխ - 1 հատ
    4. Սխտոր - 2 պճեղ
    5. Պղպեղ - 1-2 հատ
    6. Աղ, պղպեղ, կանաչի ըստ ճաշակի
    7. Բուսայուղ տապակելու համար

    Պատրաստման եղանակը Կարտոֆիլը և սմբուկը լվանում ենք, մաքրում կեղևները, կտրատում ենք միանման: Մանր օղակաձև կտրատում ենք պղպեղը և սոխը, իսկ սխտորը քերում ենք կամ անցկացնում ճզմիչով: Տապակի մեջ լցնում ենք բուսայուղը, տապակում ենք սկզբում սոխը, պղպեղը, որից հետո նույն բուսայուղի մեջ տապակում ենք կարտոֆիլը, ապա սմբուկը: Հանում ենք տապակից և ավելացնում ենք աղը, համեմունքները, կանաչին: Թողնում ենք հովանա և աղցանը պատրաստ է: Բարի ախորժակ

    Աղցան «Թռչնի բույն»

    Աղցան «Թռչնի բույն»

    Նախորդը

    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

    ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆԿՈՎ ՊԱՐԶ ԱՂՑԱՆ

    Հաջորդը

    Մեկնաբանել