• 06 հոկտեմբեր, 2022
     Ամերիկյան բլիթներ

    Ամերիկյան բլիթներ

    Բաղադրիչներ

    1. Ալյուր - 150 գրամ
    2. Կաթ - 200 գրամ
    3. Ձու - 1 հատ
    4. Թթխմոր -  1 թեյի գդալ
    5. Սոդա - 1/6 թեյի գդալ
    6. Բուսայուղ - 40 գրամ
    7. Շաքարավազ - 30 գրամ
    8. Աղ - մի պտղունց

    Պատրաստման եղանակը

    Խառնում ենք իրար ալյուրը, շաքարը, թթխմորը, աղը: Ձուն լավ հարում ենք, ավելացնում ենք կաթը և խառնում ենք, լցնում ենք ալյուրի վրա: Լավ խառնում ենք: Բուսայուղը հալեցնում ենք և լցնում ենք խմորի վրա, խառնում ենք: Տաք թավայի մեջ լցնում ենք մոտավորապես 2 ճաշի գդալ խմոր: Եփում ենք 2 կողմից, մինչև ստացվի ոսկեգույն երանգ: Ըստ ճաշակի կարող ենք վրան լցնել մուրաբա, մեղր կամ շոկոլադ... Բարի ախորժակ

    Պիցցայի խմոր

    Պիցցայի խմոր

    Նախորդը

    Կիտրոնով տորթ

    Կիտրոնով տորթ

    Հաջորդը

    Մեկնաբանել