Զինվորի Կողքին Բարեգործական Հիմնադրամի և առցանց խանութի մասին
.jpg)
Շերտավոր խմորներ հավի ֆիլեով
Բաղադրիչներ
- Շերտավոր խմոր - 250 գրամ
- Հավի ֆիլե - 200 գրամ
- Պոմիդոր - 200 գրամ
- Կանաչ սոխ - 3-4 հատիկ
- Պինդ պանիր - 80 գրամ
- Աղ - 1 թեյի գդալ
- Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Բարակ, քառակուսի բացում ենք շերտավոր խմորը: Կտրտում ենք խմորը փոքր քառակուսիների՝ ըստ ճաշակի: Խմորի վրա պատառաքաղով անցքեր ենք անում, որպիսի շատ չուռի և ջեռոցում եփում ենք 25 րոպե 200°C ջերմությամբ: Թավայի մեջ լցնում ենք բուսայուղ, տաքացնում ենք: Հավի ֆիլեն մանր կտրտում ենք և լցնում ենք թավայի մեջ, տապակում ենք մինչև գույնը դառնա ոսկեգույն: Մանր կտրտում ենք սոխը, ավելացնում ենք ֆիլեի վրա և մի քանի րոպե տապակում ենք: Վերջում ավելացնում ենք մանրացված պոմիդոր, աղ, ևս մի քանի րոպե տապակում ենք: Շերտավոր խմորները տաք վիճակում դնում ենք մատուցվող ափսեի մեջ, լցնում ենք ֆիլեն, վերջում ավելացնում ենք քերած պանիր: Մատուցելուց առաջ ափսեն մի քանի րոպե դնում ենք ջեռոցի և միկրոալիքային վառարանի մեջ, որպիսի պանիրը հալվի: Բարի ախորժակ
Հավանեցի՞ր, տարածի՛ր
Մեկնաբանել