• 27 նոյեմբեր, 2022
     Հավի կծու թեևիկներ

    Հավի կծու թեևիկներ

    Բաղադրիչներ

    1. Հավի թևիկներ - 6 հատ
    2. Պոմիդոր - 1 հատ, լավ հասած
    3. Սոխ - 1 հատ
    4. Չիլի սոուս, կամ փոշի - 4 ճաշւ գդալ
    5. Մեղր - 1 թեյի գդալ
    6. Եգիպտացորենի ձեթ - 4 ճաշի գդալ (կարելի է փոխարինել ցանկացած տեսակով, ըստ ճաշակի)
    7. Աղ

     

    Պատրաստման եղանակը

    Պոմիդորը բաժանում ենք 2 մասի, ապա կտրտում կիսալուսնաձև։

    Սոխը նույնպես մաքրում և կտրատում ենք կիսալուսնաձև։

    Լավ լվանում և մաքրում ենք հավի թևիկները։ 

    Խորը ափսեի մեջ լցնում ենք այս երկու բաղադրիչները։ Ավելացնում ենք չիլի սոուսը կամ փոշին, մեղրը, ձեթը, լավ խառնում ենք։

    Ստացված մարինադի մեջ դնում ենք հավի թևիկները, խառնում ենք, և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, կամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում՝ 30 րոպե։ Չենք մոռանում ստուգել, որ հավի թևիկները ամբողջությամբ լինեն մարինադի մեջ։ Եթե մարինադը քիչ է ստացվում, կարող ենք նախորոք, քիչ քանակությամբ, ավելացնել եռացրած-հովացրած ջուր։ 

    Ժամանակը լրանալուց մարինադից հանում ենք թևիկները, թողնում ենք մի 10 րոպե չոր վայրում, ցանկալի է ցանցի վրա, որիպիսի մարինադի ավելնորդ մասը դուրս գա․․․

    Թևիկները կարող ենք եփել ջեռոցում, մինչև կարմրելը, կամ տապակել թավայում՝ քիչ ծիթայուղով։

    Կծու թևիկները կարող ենք մատուցել և տաք, և սառը վիճակում։ 

    Հավի կծու թևիկներ, ամանորյա բաղադրատոմս

    Բարի ախորժակ։ 

    Ֆիլե հավի կրծքամսով

    Ֆիլե հավի կրծքամսով

    Նախորդը

    Հավով ժուլիեն

    Հավով ժուլիեն

    Հաջորդը

    Մեկնաբանել