booked.net
  • 12 օգոստոս, 2020
    Բլինչիկներ հավի մսով

    Բլինչիկներ հավի մսով

    Բաղադրիչներ

    1. Բլինչիկի շերտեր - 20-25 հատ
    2. Հավի դոշ - 2 հատ
    3. Սոխ - 5-7 հատ
    4. Կարագ - 1 ճաշի գդալ
    5. Բուսայուղ - 3-4 ճաշի գդալ
    6. Մաղադանոս, գազար, դափնու տերև,
    7. Աղ, սև հատիկավոր պղպղեղ, կարիի, կծու կարմիր պղպեղ և այլ համեմունքներ ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    Կաթսայի մեջ լցնում ենք ջուր, ավելացնում ենք դափնու տերև, մաղադանոս, գլուխ սոխ, գազար, աղ, սև հատիկավոր պղպեղ և հավի դոշը: Եփում ենք 20-30 րոպե: Սոխը մանր կտրտում ենք (քանակը ըստ ճաշակի), տապակում ենք բուսայուղի մեջ: Ավելացնում ենք կարմիր պղպեղ, դափնու տերև, կարի... Հավի դոշը մսաղացով աղում ենք, կամ մանր կտրտում: Վրան ավելացնում ենք տապակած սոխը և կարագը:   Բլինչիկի շերտի վար դնում ենք հավի ֆարշից 1 ճաշի գդալ, փաթաթում ենք: Բլինչիկները պահում ենք սառնարանում: Մատուցելուց առաջ դրանք տապակում ենք քիչ բուսայուղի մեջ: Ստացվում են անչափ համեղ և թեթև բլինչիկներ: Բարի ախորժակ

    bannerH1

    Բլինչիկի խմոր, անգլիական բաղադրատոմս Կարդալ Նախորդը

    Բլինչիկի խմոր, անգլիական բաղադրատոմս

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: