booked.net
  • 24 հոկտեմբեր, 2020
    Աղցան "Ամանորյա կոշիկ"

    Աղցան "Ամանորյա կոշիկ"

    Բաղադրիչներ 

    1. Հավի դոշ - 200 գրամ
    2. Պանիր - 100 գրամ
    3. Հավկիթ - 2 հատ
    4. Սոխ - 0.5 հատ
    5. Մայոնեզ - 100 գրամ
    6. Աղ, սև պղպեղ ըստ ճաշակի
    7. Նուռ

    Պատրաստման եղանակը

    Մանր կտրատում են սոխը, լցնում ենք խորը ամանի մեջ, վրան լցնում են եռման ջուր և աղ, թողնում ենք 10 րոպե: Խոշոր քերիչով անցկացնում ենք պանիրը: Մեկ հավկիթի սպիտակուցը առանձնացնում ենք, իսկ դեղնուցը և մյուս հավկիթը անցկացնում ենք քերիչով: Հավի դոշը եփում ենք և մանր կտրատում: Սոխի ջուրը քամում ենք, ավելացնում ենք հավկիթները, պանիրը և հավի ֆիլեն: Ավելացնում ենք մայոնեզը: Լավ խառնում ենք և տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ, ձևավորում ենք երկարաճիտ կոշիկի նման: Կոշիկի ներքևի մասը զադարում ենք քերած պանիրով, իսկ վերևը՝ կտրտած սպիտակուցով: Մնացած հատվածը պատում ենք նռան հատիկներով: Կարող ենք պանրի կտորներով կամ թելիկներով կոշիկի կապեր պատրաստել:  Բարի ախորժակ

    bannerH1

    Ամանորյա աղցան՝ Խոզուկ Կարդալ հաջորդը

    Ամանորյա աղցան՝ Խոզուկ

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: