• 24 հուլիս, 2021
     Ինչպես մաքրել լոգարանի հայելին

    Ինչպես մաքրել լոգարանի հայելին

    Որքան էլ գեղեցիկ և նորաոճ լինի լոգարանը, ժամանակի ընթացքում այն սկսում է կորցնել իր տեսքը։ 

    Այս ցուցակում սովորաբար լոգարանի հայելիները առաջինն են։

    Ներկայացնում ենք տնային պայմաններում հայլիների մաքրման մի քանի եղանակներ․

    • Կիտրոնի հյութը - որպիսի հայելին փայլի, այն ցողում ենք կիտրոնի հյութով, թողնում ենք մոտ 10 րոպե, ապա հայելին մաքրում ենք խոնավ շորով։ Կարող ենք օգտագործել ինչպես թարմ կիտրոնի հյութը, այնպես էլ ջրում լուծված կիտրոնաթթուն։ Երկու դեպքում էլ կունենանք գոհացնող արդյունք։

    • Հում կարտոֆիլը - վերցնում ենք հում կարտոֆիլը, մեջտեղից կտրում ենք և կտրված մասով լավ տրորում ենք հայելին, ապա լվանում ենք գոլ ջրով։ Հայլին կարտոֆիլով տրորելուց հետո կարող է կորցնել փայլը, այդ դեպքում օգնության է հասնում սովորական կաթը։ Մաքուր կտորը թաթախում ենք կաթի մեջ, ապա մաքրում ենք հայելին։ Կաթը վերացնում է օսլայի մնացորդները և փայլ է հաղորդում հայելուն։ 
    • Ամոնիակի լուծույթը (нашатырный спирт) - Ամոնիակի լուծույթը 1։1 հարաբերությամբ լուծում ենք ջրում, ապա մաքուր կտորը թրջում ենք այս լուծույթում և մաքրում ենք հայելին։ Ցանկալի է օգտագործել ձեռնոցներ։ Ավելի նախընտրելի է հայելին չորացնել թղթով։ 
    • Ալկոհոլային խմիչքները - ալկոհոլը նույնպես կարող է հիանալի մաքրել։ Վերցնում ենք 10 բաժին ջուր և 1 բաժին օղի։ Խառնում ենք, ապա մաքուր կտորը թրջում ենք այս լուծույթում և մաքրում ենք հայելին։ Ցանկալի է հայելին չորացնել թղթով։
    • Ջուր, քացախ, կավիճ - Խառնում ենք մեկ բաժակ ջուրը, 1 ճաշի գդալ քացախը և նույնքան կավիճը։ Բաղադրիչները խառնելուց հետո դնում ենք կրակի վրա, մի փոքր տաքացնում ենք: Թողնում ենք հանգստանա։ Ստացված նստվածքը հիանալի մաքրում է հայելու կեղտոտ մակերեսը։ Վերջում հայելին ցողում ենք ջրով և չորացնում ենք։ 
    • Թեյլ թուրմը - Հայելին մաքրելուց կարող է օգնության գալ նաև թեյլ թունդ թուրմը։ Հայելին թեյով մարքելուց հետո չորացնում ենք մաքուր կտորով։ 
    Ինտերեր դիզայն մադամ Պոմպադուրի ոճով

    Ինտերեր դիզայն մադամ Պոմպադուրի ոճով

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: