• 09 դեկտեմբեր, 2022
     Ինչպես ամանորին զարդարել տունը կարմիր գույնով

    Ինչպես ամանորին զարդարել տունը կարմիր գույնով

    Ամանորին կարող ենք տունը զարդարել օգտագործելով որոշակի գույներ: Եկեք դիտարկենք օրինակ, երբ ընտրել ենք կարմիր գույնը: Այն հիանալի է համադրվում սպիտակի հետ: Օրինակ, կարող ենք գնել սպիտակ եղևնի և զարդարել կարմիր խաղալիքներով ու փայլերով: Կարող ենք պատրաստել սովորական կարմիր թղթերով եղևնիներ, ձյունիկներ, շղթայով միացնել իրար, համադրել գեղեցիկ փուչիկներով կամ կարմիր ուլունքներով և դրանով զարդարել տան պատերը, վարագույրը կամ որևէ այլ անկյուն: Մեր ամանորյա սեղանները կզարդարեն սպիտակ մոմերը, որոնք կարող ենք զարդարել մուգ կարմիր տիսմայով և փոքրիկ խաղալիքներով: Կարմիրը և սպիտակը հիանալի են համադրվում նաև ոսկեգույնի հետ: Կարելի է պատրաստել գեղեցիկ, փոքրիկ տոնածառ խաղալիքների միջոցով: Այն նույնպես կզարդարի և կլրացնի ամանորյա ինտերիերը: Պետք չէ մոռանալ նաև ջահերի մասին: Կարմիրի, սպիտակի և կանաչի համադրությունը աննկատ չի մնա ոչ ոքի կողմից: Կարմիրի և ոսկեգույնի միջոցով կարելի է ստանալ կախարդական ամանոր: Ամանորին շատ գեղեցիկ են կարմիր, երկար մոմերը, որոնք ինտերիերը դարձնում են ռոմանտիկ և կախարդական: Մախթում ենք բոլորին կախարդական Ամանոր: 

    Դեղին գույնը ննջասենյակում

    Դեղին գույնը ննջասենյակում

    Նախորդը

    Կապույտ գույնը Ամանորին

    Կապույտ գույնը Ամանորին

    Հաջորդը

    Մեկնաբանել