• 24 հուլիս, 2021
     Երեք ճշմարտություն, որից հետո դուք կհանգստանաք

    Երեք ճշմարտություն, որից հետո դուք կհանգստանաք

    Ահա երեք ազնիվ ճշմարտություններ, որոնցից կարող եք օգտվել ամեն օր։ Եվ նրանք կփոխեն Ձեր կյանքը...

    Կյանքը ցավոտ բան է և այն տառապանք է պատճառում

    Շատ մարդիկ բուդդիզմը համարում են վատատեսական և բացասական ուսմունք։ Ամենը այդ ուսմունքի հայտնի ասվածքի պատճառով է՝ "Կյանքը տառապանք է"։ Սակայն խնդիրը նրանում է, որ շատերը սխալ են ընկալում այս արտահայտությունը։ Իրականում այն ասում է. "Կյանքն այնքան էլ հաճելի ու նուրբ չէ։ Այնպես որ թքած..."։

    Փիլիսոփաները նշում են, որ մեր տանջանքների մեծ մասը այն պարզ պատճառով է, որ մենք փորձում են խուսափել հոգեկան տառապանքներից կամ ճնշել բարդ զգացմունքները։

    Մեր կյանքը անպայման ուղեկցում են կորստի, տխրության, հոգնածության, ձանձրույթի, վախի զգացողությունները։ Նրանք մեր հիմնական ուղեկիցներն են։

    Եվ եթե մենք փորձում ենք փախչել այդ ամենից գնելով թանկարժեք գաջեթներ, թմրանյութերի, ճամփորդության կամ բազմաթիվ սեռական կապերի օգնությամբ, ապա այդ կտա ավելի շատ անբավարարվածություն, հուսախաբություն և ցավի այլ տարբերակներ։

    Ինչպես օգտագործել այն ամեն օր՝ Մի հավատացեք այն մտքին թե իբր իրական երջանկության համար ձեզ ինչ-որ բան պակասում է։

    Հիվանդությունները, ծերությունը, մահը - դրանք կյանքի մի մասն են։

    Ընդունեք այն ինչպիսին որ կա, դադարեցրեք մտածել երևակայություններով։ Մոռացեք այն միտքը, թե իբր իդեալական կյանքը դա թեթև և անցավ կյանքն է։ Այդ թյուրիմածությունը ստեղծել է նորաձևության, զվարճանքների և դեղագործական արտադրությունները։
    Որքան շուտ ընդունեք կյանքի անկատար լինելը, այնքան քիչ հիասթափություններ են ձեզ սպասվում։ Եվ այնքան էլ հեշտ կլինի բացել սիրտը անորոշությանը։ Ու անտեսել ամենօրյա սթրեսսն ու բացառիկ անհաջողությունները։

    Կյանքը անդադար շարժում է

    Անկայությունությունը նշանակում է, որ կյանքը, որը մենք գիտենք, գտնվում է անընդհատ շարժման մեջ։ Մեզ երբեք հասանելի չի լինի անցյալի որևէ պահ։ Եվ չենք կարող կրկնել երեկվա օրը։ Չկա և ապագան, այն երևակայական է։
    Ամեն առավոտ դուք արթնանում է մի փոքր փոխված, այնպիսին չէ, ինչպիսին երեկ էիք։ Մեր բջիջները ֆիզիկապես տարբերվում են։ Գլխում այլ մտքեր են։ Մարմնի ջերմությունն մի փոքր այլ է։ Շնչում ենք մի փոքր այլ բաղադրության օդ։ Ամեն ինչ փոխվում է մեր շուրջը, չնայած, որ մենք չենք նկատում։ Միշտ։
    Երբ մենք անհարմար ենք մեզ զգում, անկայության զգացողությունը, որքան էլ տաօրինակ լինի, հանգստացնում է մեզ։ Եթե մենք գիտենք, որ կյանքում ոչ մի մշտական բան չկա, այդ թվում նաև ցավը, ապա գիտակցում ենք, որ վատը վաղ թե ուշ կավարտվի։
    Սակայն երբ մենք ուրախ ենք, բնականաբար ցանկանում ենք որ այդ պահը չվերջանա ու այս պարագայում նույն միտքը վախեցնում է մեզ։
    Սակայն այս իրավիճակում այլ եզրակացություն է պետք՝ քանի որ ուրախությունը շուտով կանցնի ուրեմն պետք է կենտրոնանալ նրա վրա և առավելագույնս հաճույք ստանալ իրենից։
    Եթե ընդունեք կյանքի անկայուն լինելու գաղափարը, ապա դա ազատություն կտա։ Գերակլիտը շատ համարձակ արտահայտություն է արել, "Հնարավոր չէ նույն գետը մտնել երկու անգամ"։ Այն ինչ մենք իրականում ունենք, դա ներկա պահն է։

    Ինչպես օգտագործել դա ամենօրյա կյանքում՝ ուրախացեք փոփոխություններին։

    Համաձայնեք, որ սովորեկանը վաղ թե ուշ վերջանալու է։ Ամեն վատը, որ այսօր ահավոր է թվում կանցնի, իսկ լավը՝ կմնա մեր հիշողությունում, եթե սովորենք վայելել այն։ Հարաբերությունները ավելի կարևոր են քան կոշիկները և նոր iPhone-ը կուրախացնի մի շրջան միայն, իսկ երեխաների հետ շփման երջանկությունը կկրկնվի ամեն օր։

    Դուք ինքներդ անընդհատ փոխվում եք։

    Երբ հոգեբանը հարցնում է հաճախորդներին, թե ինչ են սպասում ստանալ թերապիայի վերջում, ապա ամենատարածված պատասխանն է, "Ուզում եմ գտնել ինձ"։ Մեր մշակույթը բերել է մեզ նրան, որ բոլորս վստահ ենք, որ մեջ կա այն իրական, հիմնական "Ես"-ը։ Կարծես թե այն ինչ-որ տեղ է, սրտի ու լյարդի մեջտեղում, իսկ գուցե ուղեղում։ Ով գիտի...
    Սակայն փիլիսոփայությունը նշում է, որ չկա, ոչ մի հիմնական, անփոփոխ "Ես"։ Վերը նշվածին համապատասխան, քանի որ մեր շուրջը ամեն ինչ փոխվում է, հետևաբար փոխվում ենք նաև մենք: Մեր անձը շատ արագ է փոփոխվում։ Ունենք մարմին, անուն, աշխատանք, մասնագիտություն, այն ամենը ինչի միջոցով փորձում ենք ճանաչելի լինել, կարծես ֆիքսվում ենք։ Սակայն հարցը նրանում է որ մենք չենք մնա նախկինը եթե նախկին ջանքերը չգործադնենք։ Մյուս կողմից մեր կյանքը չի փոխվի եթե մենք դրան ուղղված ոչինչ չանենք։

    Ինչպես օգտագործել ամենօրյա կյանքում՝ Սեփական "Ես"-ը ման գալու փոխարեն, ամեն օր քայլեր արեք ստեղծելու նոր "Ես"-ը տվյալ պահին համապատասխան։
    Ոչ մի հաստատուն "Ես" չկա, կանք մենք ներկայում և մենք կարող ենք փոխվել ցանկացած պահին։
    Այս օրը միշտ էլ տարբերվում է երեկվանից։
    Եթե այս պահին դեպրեսիայի մեջ եք, դա չի նշանակում որ այն հավերժ ձեզ հետ կլինի ու եթե չեք կարողանում ներել հարազատներին իրենց որևէ արարքի համար, դա չի նշանակում ոչ չեք ների ավելի ուշ։
    Այն պահից սկսած երբ մենք բաց ենք թողում կապվածությունը հիմնական "Ես"-ի գաղափարից, մենք կարող ենք թուլանալ և վայելել տվյալ պահը։

    Իսկ վաղը հաստատ ուրիշ կլինի։ Կյանքի ամեն գալիք պահ դուք արդեն նորն եք։

     

    Հեղինակ՝ Հայկանուշ Աբելյան

    Ինչպես ճիշտ ավարտել հարաբերությունները, լավ բաղադրատոմս

    Ինչպես ճիշտ ավարտել հարաբերությունները, լավ բաղադրատոմս

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: