• 24 հուլիս, 2021
     Հղիության վեցերորդ շաբաթը

    Հղիության վեցերորդ շաբաթը

    Բալիկը

    Կարող ենք նմանացնել հնդկաձավարի սերմի :)
    Հասակը՝ 1 սմ

    Ինչ է կատարվում հղիության 6-րդ շաբաթում

    Մանկաբարձական վեցերորդ շաբաթվա ընթացքում մայրիկի օրգանիզմում ակտիվորեն արտադրվում են հորմոններ: Պրոգեստերոնը օգնում է մայրիկի իմունային համակարգին պաշտպանել նրան վիրուսներից և ինֆեկցիաներից: Սակայն հորմոնների մեծ քանակը բացասական է անդրադառնում մարսողական համակարգի վրա, որի պատճառով առաջանում են սրտխառնոցներ, այրոցներ... Այս վիճակը անվանվում է տոքսիկոզ:

    Հղիության 6-րդ շաբաթում Ձեր բալիկի  հասակը մոտավորապես 1սմ է: Նրան կարող ենք նմանեցնել հնդկաձավարի հատիկի: Փոքրիկ սրտիկը լսել դեռ չենք կարող, սակայն ուլտրաձայնային սարքավորումները կարող են գրանցել նրա փոքրիկ շարժումները: Նաև կարող ենք փոքրիկին նմանացնել շերեփուկի հետ: Այո, այո, նա անգամ ունի փոքրիկ փոչիկ, որը հետագայուկ կձափոխվի և կդառնա ողնաշար:

    Էմբրիոնի մոտ առաջանում են աչուկների խոռոչները, առանձնանում են ձեռքերն ու ոտքերը, իսկ շաբաթվա վերջում կսկսեն ձևավորվել մատիկները:

    Ինչ է զգում մայրիկը

    Հորմոնային փոփոխությունների հետևանքով կարող եք նկատել շագանակագույն արտադրություն: Եթե փորի ներքևի հատվածում ցավային զգացողություններ չունեք, կարող եք չվախենալ: Բայց անպայման այդ մասին տեղյակ պահեք բժշկին: Կրծքերի չափերի մեծացումը, տոքսիկոզը, քնկոտությունը, հոտերի հանդեպ զգայնությունը, համային փոփոխությունները համարվում են նորմալ երևույթներ հղիության ժամանակ: Սակայան ոչ բոլոր ապագա մայրկներն են ունենում այս փոփոխությունները: Իսկ եթե արդեն նկատել ես դժվարություններ, պետք է դիմանալ մինչև հղիության 10-14 շաբաթները, որից հետո թվարկված տհաճ զգացողությունները սկսում են նահանջել:

    Խորհուրդներ

    Իսկական ժամանակն է ընտրել հիվանդանոց և բժիշկ: Պետք է ներկայանալ գինեկոլոգին, և անցնել հետազոտությունները և հերթագրվել: Ցանկալի է, որ հիվանդանոցը լինի հնարավորինս մոտ Ձեր բնակության վայրին:

    Բժիշկը կստուգի Ձեզ, կչափի փորիկի չափերը, Ձեր քաշը, հասակը, ճնշումը, կհետաքրքրվի նախկինում Ձեր ունեցած հիվանդությունների մասին, կնշանակի որոշակի հետազոտություններ (արյան, մեզի ... ) և այլն:

    Եթե ունեք տոքսիկոզի նշաններ կամ այլ բողոքներ առողջականի հետ կապված, անպայման ասեք բժշկին:  

    ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹՆԵՐԸ

    ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇԱԲԱԹՆԵՐԸ

    Նախորդը

    ՀՂԻՈՒԹՅԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

    ՀՂԻՈՒԹՅԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՇԱԲԱԹԸ

    Հաջորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: