• 06 դեկտեմբեր, 2022
     Հղիության երրորդ շաբաթը

    Հղիության երրորդ շաբաթը

    Հղիության երկրորդ շաբաթվա վերջը և երրորդ շաբաթվա սկիզբը համարվում է ձվազատման կամ օվուլյացիայի ժամանակահատվածը, երբ ձվաբջիջը և սպերմատազոիդը «հանդիպում» են իրար և սկսվում է նոր կյանք: Բեղմնավորումը սովորաբար կատարվում է արգանդափողի միջին հատվածում:

    Մարդկային սաղմի առաջին բջիջը անվանվում է զիգոտ: Դրա ձևավորման համար սպերմատազոիդի գլխիկում գտնվող 23 քրոմոսոմ պարունակող միջուկը միաձուլվում է ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ:  Զիգոտը պարունակում է գենետիկ ամբողջական ինֆորմացիա, որը երեխան ժառանգում է ծնողներից:

    23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը միշտ X քրոմոսոմ է, իսկ հայրականը կարող է լինել X կամ Y: Եթե միաձուլվում են երկու X քրոմոսոմներ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե միաձուլվում են X և Y քրոմոսոմները, ձևավորվում է արական սեռի սաղմ՝ XY:

    Որպեսի ավելացնեք հղիանալու հնարավորթյունները, հետևեք մի շարք կանոնների.

    • Ազատվեք վատ սովորություններից
    • Եթե ընդունում եք հաբեր, խորհրդակցեք բժշկի հետ, ճշտեք դրանց հնարավոր հետևանքները հղիության և պտղի առողջության վրա
    • Վիտամիններ խմեք միայն բժշկի նշանակմամբ
    • Փորձեք խուսափել սթրեսային վիճակներից

    Շատ առաջադեմ երկրներում խուսափում են անցկացնել ուլտրաձայնային հետազոտություններ հղիության առաջին շաբաթներում, եթե չկա դրա լուրջ անհրաժեշտություն: Հատկապես այս ժամանակահատվածում արգանդին պետք է հանգիստ և ցանկացած միջամտություն կարող է թողնել հետևանքներ:

    Պետք է ուշադրություն դարձնել սննդին դեռ հղիության պլանավորման ժամանակ: Մոռացեք ծխելու, ալկոհոլ օգտագործելու և մեծ քանակությամբ կոֆեին ընդունելու մասին: Օգտագործեք շատ մրգեր և բանջարեղեն, խաշած միսամթերք, խմեք մաքուր ջուր:      

    Հղիության չորորդ շաբաթ

    Հղիության չորորդ շաբաթ

    Հաջորդը

    Մեկնաբանել