booked.net
  • 29 նոյեմբեր, 2020
    Բալիկի սեռի որոշում մայրիկի արյան միջոցով

    Բալիկի սեռի որոշում մայրիկի արյան միջոցով

    Հղիության առաջին օրից մայրիկին և ընտանիքի մյուս անդամներին հետաքրքրում է երեխայի սեռը։

    Գոյություն ունեն բազմաթիվ աղյուսակներ սեռը որոշելու համար։ Սակայն ամենահստակը ուլտրաձայնային և գենետիկական հետազոտություններն են։

    Գետետիկական հետազոտությունը արվում է մայրիկի զարկերակային արյան միջոցով։ Արդեն հղիության 10 շաբաթում, հնարավոր է նաև ավելի շուտ, 8-րդ շաբաթում, մայրիկի արյան մեջ եթե հանդիպում է Y-խրոմոսոմ, ապա դա վկայում է արու զավակ ունենալու փաստը։ Եթե Y-խրոմոսոմ չի հայտնաբերվում մայրիկի արյան մեջ, ապա երեխան կլինի իգական սեռի։

    Ուլտրաձայնային հետազոտության համեմատ, որը իրականացվում է պտղի արտաքինի ուսումնասիրությամբ, գենետիկական անալիզի միջոցով հետազոտվում է պտղի ԴՆԹ-ն։

    Արյան միջոցով սեռի որոշման սխեման մշակվել է 2007 թվականին ամերիկայն Consumer-GeneticsInc ընկերության կողմից։ Այժմ այն օգտագործվում է գրեթե բոլոր զարգացած երկրներում։ Այս թեստի առավելությունն է հանդիսանում

    • պտղի սեռի որոշումը սկսած հղիության 8 շաբաթից
    • մոր և պտղի լիարժեք անվտանգությունը
    • ճշգրտությունը։

    Գենետիկական հետազոտությունը հանձնելու համար պետք է միայն վերցնել մայրիկի զարկերակայի արյունը։ Մնացած գործողությունները կատարվում են լաբորատորիայում։ Նախքան հետազոտության գնալը մայրիկի համար չկա որևէ սահմանափակում սննդի օգտագործման մեջ, սակայն պետք է սահմանափակել սեռական հարաբերությունները առնվազն 24 ժամվա ընթացքում։

    Այս հետազոտության միջոցով բացահայտվում են նաև պտղի հնարավոր գենետիկական հիվանդությունները (անէնցեֆալիան (պտղի գլխուղեղի բացակայություն), կատարակտան, դաուն համախտանիշը․․․)

    Բացի այդ, գենետիկական հետազոտությունը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ անհայտ պատճառներով վիժումներ, մեռելածնություն և երեխայի վաղաժամ մահացություն է արձանագրվել, քանի որ հնարավոր է, որ նրանք (կինը կամ տղամարդը) լինեն որևէ ժառանգական հիվանդության կրող ու չիմանան այդ մասին:

    Պտղի զարգացման անոմալիաների առումով բարձր ռիսկի մեջ մտնում են հետևյալ խմբերը՝

    • մոր տարիքը 35-ից բարձր է
    • ծնողներից որևիցե մեկի ընտանիքում գոյություն ունի ժառանգաբար փոխանցվող որևէ հիվանդություն
    • նախկինում զարգացման արատ կամ գենետիկական դեֆեկտ ունեցող երեխայի ծնունդ
    • ծնողներից որևէ մեկը ունի խրոնիկական հիվանդություն
    • հղին ենթարկվել է արատածին ազդեցություն ունեցող դեղորայքի, ֆիզիկական գործոնի կամ ինֆեկցիոն գործոնի ազդեցության,
    • հղին տառապում է առաջին տիպի շաքարային դիաբետով, էպիլեպսիայով և այլն:

     
    Առողջություն բոլորին

    bannerH1

    ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

    ՀԱՄԱԿԱՐԳՉԻՑ ՕԳՏՎԵԼԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

    Նախորդը

    Մեկնաբանել

    Եղեք տեղեկացված

    Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, և Ձեր կողմից առաջադրված ցանկացած հարց, առաջարկ կամ դիտողություն պարտադիր արձագանք կստանա: